Հատված
Սոցիալ-մշակութային և կրթական ներկայիս արդի իրավիճակում հրատապ է դառնում էկոլոգիական կրթության և դաստիարակության հիմնախնդիրը, երբ բացառիկ կարևորություն են ձեռք բերում հասարակության կողմից «մարդ-բնություն» փոխհարաբերության գիտակցումը և էկոլոգիական-բնապահպանական հայեցակարգի մշակումը: Այն որպես սոցիալ-տնտեսական և էկոբարոյական հիմնախնդիր, ենթադրում է էկոլոգիական մշակույթի, նոր արժեքային կողմնորոշումների և հարաբերությունների ձևավորման անհրաժեշտություն: Այդ առումով հասարակության կայուն զարգացման համատեքստում առավել կարևորվում է «մարդ-բնություն» փոխհարաբերությունները, որոնք արդի փուլում ենթադրում են արժեքների ավանդական, մարդակենտրոն համակարգից անցում էկոկենտրոնի, գիտակցության նոր ոլորտի:
Այսօր էկոլոգիական կրթության և դաստիարակության խնդիրները պետք է մտահոգեն յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության յուրաքանչյուր անդամի անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից, քանի որ այդ հիմնախնդիրների արդյունավետ լուծումը չի սահմանափակվում գիտության և տեխնիկայի զարգացման մակարդակով, նոր տեխնոլոգիական համակարգերով: Այն շատ ավելի պարզ է ու հասանելի՝ բնության ամենափոքր մասնիկի նկատմամբ յուրաքանչյուր մարդու պատասխանատվության զգացումով:
Գրականության ցանկ
1. Աջամօղլյան Ա.. Էկոլոգիական հանրակրության հիմնախնդիրները, Եր., 2004:
2.Ասատրյան Լ.Թ., Դպրոցականների էկոլոգիական դաստիարակության բովանդակությունը միջին դասարաններում: Ուսումնական ձեռնարկ, Եր., 2000:
3. Գինոսյան Բ., Շիրակի մարզի մակերևութային հոսքի ձևավորման վրա ազդող ֆիզիկաաշխարհագրական գործոնների մասին: Աշխարհագրություն 2001:
4. Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն (հեղինակային կոլեկտիվ), ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1971:
5. Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիա (Խմբագիր Ս.Պ.Բալյան), ՀՍՍՀ ԳԱ հրատ. Եր., 1986:
6. Հայրապետյան Է.Մ., Հողագիտություն, Եր., 2000:
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, 2014:
8. ՀՀ ԲՊՆ ՋՌԿԳ Ախուրյանի ՋԿՏԲ, 2014:
9. ՀՀ ԲՊՆ ՇՄՆՄԿ, 2014:
10.Մանասյան Մ.Գ.>, Գրիգորյան Ա.Թ., Պոտոսյան Ա.Հ., Շիրակի մարզի, բնությունը, բնակչությունը, տնտեսությունը, Եր., 2002: