Հատված
Սույն ուսումնասիրության նպատակն է ուղենշել ՀՀ-ում պետական կառավարման ոլորտային բարեփոխումները, կատարել համեմատական վերլուծություն, ապա դրանց հիման վրա գնահատել դրանց արդյունավետությունը: Աշխատանքում ներկայացվում է ՀՀ պետական կառավարման արդի համակարգը, կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխությունները:
ՀՀ-ում բարեփոխումների գերակա ոլորտներից ներկայացվում են պետական կառավարման համակարգում տեղի ունեցող կառուցվածքային բարեփոխումները, կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից առավել կարևոր՝ լիազորությունների պատվիրակման և դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներով ապահովման խնդիրները, ՏԻ համակարգի հետագա զարգացման հնարավորություններն ու համայնքների խոշորացման քաղաքականությունը:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 2015 թ. բարեփոխումներով
2. ՀՀ օրենքը քաղաքացիական ծառայության մասին, ընդունման ամսաթիվը 04.12.2001, Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2002.01.09/1(176)
3. Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ, ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին, ՀՕ-337, ՀՀՊՏ 2002.06.21/21(196) Հոդ.473
4. Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ, ՀՀ կառավարության 2011թ. նոյեմբերի 10-ի թիվ 44 արձանագրային որոշման հավելված
5. Հայաստանի Հանրապետություն Քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարություն, Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թ. դեկտեմբերի 29-ի նիստի N 57 արձանագրային որոշման, ԵՐԵՎԱՆ 2015թ
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 26 հուլիսի 2012 թվականի N 952 — Ն որոշում, Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին, http://mlsa.am/wp-content/uploads/2017/04/ALL-text-integrvac.pdf
7. Միջհամայնքնային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումներին հավանություն տալու մասին արձանագրային որոշում
8. ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, մշակվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, Ե- 2014թ.,
9. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարություն, արձանագրային որոշում, 28 օգոստոսի 2008 թվականի N 35