Հատված
Լրատվական հաղորդումներն ամենաշատ դիտվող հաղորդումների թվին են պատկանում: Օրվա նորություններին ծանոթանալու համար հեռուստադիտողները միացնում են հեռուստացույցը հենց այս թողարկումների ժամանակ: Եվ լրատվության ներկայացման ոճից է կախված լուրի ու նորության ազդեցությունը հեռուստադիտողների վրա:
Ինչպես գիտենք, այսօրվա հեռուստատեսություններն ունեն իշխանամետ և ոչ իշխանամետ ուղղվածություն: Օրինակ՝ Հ1-ը նորությունները ներկայացնում է պետության ղեկավարներին հաճելի տեսանկյունից, իսկ Շանթի «Հորիզոնը» նույն իրադարձությունը մեկնաբանում է բոորովին այլ տեսանկյունից: Այս աշխատանքում կփորձենք պարզել, թե ինչպես և որքանով է անդրադառնում «Հորիզոն» լրատվականը սոցիալական հիմնախնդիրներին առնչվող թեմաներին:
Շանթ TV-ի «Հորիզոնը» լրատվականում ամեն թողարկման ժամանակ տեղ են գտնում նաև սոցիալական խնդիրներին անդրադարձող ռեպորտաժներ: Մենք ուսումնասիրել ենք վերջին մեկ ամսվա թողարկումները՝ հասկանալու համար, թե ինչ թեմաների են անդրադարձել այդ ռեպորտաժները, ինչ խորությամբ են ուսումնասիրել հիմնախնդիրներն ու ինչ ազդեցություն են ունեցել լսարանի վրա:
Գրականության ցանկ
1. 26.03.2018, Շանթ ԹՎ, աղբյուրը՝ http://www.shantnews.am/news/view/14246.html
2. 26.03.2018, Հորիզոն, Գյումրի, աղբյուրը՝
3. http://www.shantnews.am/am/news/category/armenia-7.html
4. http://www.shantnews.am/news/view/15286.html