Հատված
Խաղաղապահ գործունեության և հումանիտար ինտերվենցիայի տեղը և դերը ժամանակակից միջազգային իրավունքում և միջազգային հարաբերություններում արժանի է ուշադիր հետազոտության, առավել ևս, որ նման առաքելություններն այժմ արագ աճ են արձանագրում, այսպես կոչված, «հանուն խաղաղության պատերազմի» գաղափարն առաջ մղող գործոններից կարելի է նշել այն աննախադեպ կարևորությունը, որ տրվում է մարդու միջազգայնորեն ճանաչված անքակտելի իրավունքներին մեր օրերում, որն էլ գտնվում է հումանիտար ինտերվենցիայի տեսության հիմքում: Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին համաձայն, պետությունները պարտավոր են իրենց միջև ծագող տարաձայնությունները լուծել խաղաղ միջոցներով՝ միջազգային խաղաղությունը և անվտանգությունը չվտանգելու համար: Տարբերում են միջազգային տարաձայնությունների 2 հիմնական տեսակներ՝ վեճը և իրավիճակը:
Վեճը միջազգային իրավունքի սուբյեկտների փոխադարձ հավակնությունների համակցություն է նրանց իրավունքներին և շահերին, ինչպես նաև պայմանագրերի մեկնաբանմանը վերաբերող չկարգավորված հարցերով:
Իրավիճակի տակ հասկացվում է սուբյեկտիվ բնույթի հանգամանքների համակցություն, որոնք հանգեցրել են սուբյեկտների միջև տարաձայնությունների՝ անկախ վեճի որոշակի առարկայից: Այսպիսով, վիճելի իրավիճակի հասկացությունն ավելի լայն է, քան վեճի հասկացությունը, նաև այն պատճառով, որ վիճելի իրավիճակը, առաջանալով մինչև վեճ ծագելը, կարող է պահպանվել նաև դրա կարգավորումից հետո:
Գրականության ցանկ
1. Ձեռնարկ №2. Քաղաքացիական հասարակության դերը R2P-ի խթանման գործում
2. Ձեռնարկ №3.Գիտական շրջանակների դերը R2P-ի խթանման գործում
3. Ձեռնարկ №4. ԶԼՄ-ների դերը R2P-ի խթանման գործում
4. Ձեռնարկ №5. Կառավարության և քաղաքական գործիչների դերը R2P-ի խթանման գործում
5. В.А. Карташкин, Международное право и миравой порядок в XXI веке, М.2005,№1
6. http://www.mgimo.ru/news/experts/document118625.phtml Война в виде исключения — кто и когда имеет право на гуманитарную интервенцию,
7. http://www.rg.ru/2008/08/13/zorkin.html В. Зорькин, Пройти по лезвию бритвы; Российская газета — Федеральный выпуск №4727 от 13 августа 2008 г.;
8. В.Захаров, А.Арешев, Кавказ после 08.08.08: старые игроки в новой расстановке сил, Москва, Изд-во Квадрига, 2010
9. А. Илларионов, Как готовилась война, Новая газета, № 66 от 24 июня 2009
http://www.un.org/ru/peacekeeping/missions/past/somalref.htm Операции Организации