Հատված
Կյանքի անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունների հիմքում ընկած է մարդու կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով: Մարդկության զարգացման ողջ ընթացքում մարդկային գործունեության հիմնական ուղղությունն ու նպատակը եղել է մարդու կյանքի անվտանգության ապահովումը: Այդ իսկ պատճառով պետությունն այդ իրավունքն ամրագրում է որպես մարդու բնական և անօտարելի իրավունք և այս բարձրագույն արժեքի դեմ ոտնձգելու դեպքում նախատեսել որոշակի իրավաբա-նական պատասխանատվություն: Այսօր, քաղաքակրթության զարգացման արդի ժամանակաշրջանում, իրավագիտության մեջ ավելի է կարևորվում անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխման խնդիրը: Սպանությունը, որպես հասարակական երևույթ, ուսումնասիրության առարկա է եղել բոլոր ժամանակներում: Խնդրի վերաբերյալ գրվել են բազմաթիվ աշխատություններ, սակայն այսօր էլ այն չի կորցրել իր արդիականությունը:
Սույն աշխատանքի շրջանակներում մեղմացնող հանգամանքներում կատար-ված սպանությունների լուսաբանման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների արդյունքում քրեական նոր օրենսգրքի ընդունումով և նրանում տեղ գտած մեղմացնող հանգամանքներում կատարված սպանությունների նոր տեսակների /մոր կողմից նորածին երեխայի սպանություն և հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանություն/ ամրագրումով:
Գրականության ցանկ
1. ՀԽՍՀ Քրեական օրենսգիրք, 1961:
2. ՀՀ Քրեական օրենսգիրք, 2003 խմբագրությամբ։
3. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, 1998:
4. ՀՀ Ընտանեկան օրենսգիրք, 2004:
5. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք /ընդ. 06.06.2004թ./:
6. «Իրավական ակտերի» մասին ՀՀ օրենք /ընդ.03.04.2002թ./;
7. «,Մարդու օրգաններ և/կամ/հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենք /ընդ. 16.04.2002թ./:
8. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենք /ընդ. 11.12.2002թ/:
9. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենք /ընդ. 16.04.2001թ./:
10. «Զենքի մասին» ՀՀ օրենք /ընդ. 03.07.1998թ./: