Հատված
Միջին Ասիայում, Իրանում, Կովկասում և Բյուզանդիայում մետաքսագործությունը հայտնի է դարձել 5-7-րդ դարերում։ Վաճառքի նպատակով մետաքսե գործվածքները Չինաստանից տարվել են Առաջավոր Ասիա, ապա՝ Եվրոպա, իսկ ճանապարհը, որով տեղափոխվել է մետաքսը, կոչվել է ,Մետաքսի ճանապարհե։ Այն, ի միջի այլոց, անցել է նաև Հայաստանով և գործել է մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 16-րդ դարը։ Հին Հայաստանում նույնպես մշակվել է բնական մետաքս, որից պատրաստված մետաքսաթելն ու մետաքսե գործվածքները եղել են գեղեցիկ, նուրբ, փափուկ, դիմացկունԲնական և արհեստական մետաքս է արտադրվել նաև Խորհրդային տարիներին, 1953-ին ստեղծվեց Երևանի Վ․ Ի․ Լենինի անվան մետաքսի կոմբինատը, որին միացավ նաև Երևանի Մարտի 8-ի անվան մետաքսաթելի ֆաբրիկան (1958):
Այն գաղափարը, թե մարդը կարող է ստեղծել բնական մետաքսի արտադրման նման մի գործընթաց, առաջինը հայտնել է ֆրանսիացի գիտնական Ռ.Ռենուարը, դեռ 1734 թվականին։ Աշխարհում առաջին անգամ քիմիական մանրաթել արտադրվել է Ֆրանսիայում 1890 թ-ին, որը հիմնված է թաղանթանյութի վերամշակման վրա և օգտագործվում է անծուխ վառոդ կամ պլաստմասսաների տեսակներ ստանալու համար։
Գրականության ցանկ
1. ԳՕՍՏ 7000-80
2. ՀՀ Կառավարություն Որոշում, 7 նոյեմբերի 2002 թվականի N 1923-Ն
3. Հայկական սովետական հանրագիտարան, էջ 575
4. ՀՀ Թեթև արդյունաբերության զարգացման գործողությունների ծրագիր 2016-2020թթ
5. ՀՀ տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարություն 2017թ.
6. Սարատիկյան Ս. Ապրանքագիտության տեսության համռոտ դասընթաց: ՈՒս. Ձեռնարկ: Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
7. Алексеев Н. С и др. «Теоретические основы товароведения непродовольственных товаров» Москва. 1988г.
8. В,П. Склянников, Потребительские свойства текстильных товаровб 1982
9. ГОСТ 187-85
10. Додонкин Ю.В. Таможенная экспертиза товаровб 2003