Հատված
Ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում հարկերը կարևոր նշանակություն ունեն բյուջեի ձևավորման և զարգացման վրա:
Ընդհանուր տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործում խիստ կարևորվում է այնպիսի հիմնախնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների մշակումը, ինչպիսիք են տնտեսական ազատ միջավայրի ձևավորման, մրցակցության հաստատման, սոցիալական ապահովության համակարգի ստեղծման, ներդրումային գրավչության բարձրացման, հարկային բեռի հավասարաչափ բաշխման, բյուջետային գերակայությունների սահմանման հարցերը:
Բնականաբար, դրանցից յուրաքանչյուրի լուծման հարցում առանցքային է պետությանը դերը, որն իր տրամադրության տակ ունեցած լծակներով կարող է համապատասխան փոփոխություններ կատարելու ճանապարհով ստեղծել առավել նպաստավոր պայմաններ: Տնտեսության կայունացման, առաջընթացի ապահովման, տարաբնույթ խնդիրների լուծման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկաբյուջետային համակարգը։ Դա, բնականաբար, ենթադրում է հարկաբյուջետային այնպիսի քաղաքականության մշակում և իրականացում, որը կնպաստի ձեռնարկատիրական ակտիվության բարձրացմանը, ներդրումային գործընթացի աշխուժացմանը, ազատ մրցակցության հաստատմանը, և, վերջին հաշվով, տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը։ Այն պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի երկրում տնտեսավարող սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման, ներդրումային գործընթացների ակտիվացման, հավասար մրցակցային դաշտի ձևավորման և ընդլայնված վերարտադրության ապահովման համար:
Գրականության ցանկ
1.«Հարկերի մասին» ՀՀ օրենք (14.07.1997),
2.«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք (30.09.1997),
3.«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք (27.12.1997),
4.«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք (22.12.2010),
5.«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք (14.05.1997),
6.«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք (07.07.2000),
7.«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք (19.12.2012),
8.«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք (07.07.1998),
9.«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենք (22.12.2010),
10.«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք (03.03.1998),