Պետական կառավարման տարածքային մարմինների գործունեության արդյունավետության հիմնահարցերը ՀՀ-ում

Գին՝ 38000դրամ
Էջերի քանակ՝ 76էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 685

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1․ Պետական կառավարման տարածքային մարմինների գործունեության առանձնահատկությունները
1․1 Պետական կառավարման տարածքային մարմինները որպես կառավարման օղակ
1․2 Պետական կառավարման տարածքային մարմինների գործունեության կազմակերպման հիմքերը տարբեր երկրներում
Գլուխ 2․ Մարզպետարանների և ՏԻՄ-ների փոխհարաբերությունների հիմնահարցերը ՀՀ-ում
2․1 Մարզպետարանների ձևավորման ու գործունեության կարգը
2․2 Պետական կառավարման տարածքային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
Գլուխ 3․ Պետական կառավարման տարածքային մարմինների բարեփոխումները ՀՀ-ում
3․1 Պետական կառավարման տարածքային մարմինների բարեփոխումները կառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում
3․2 Բարեփոխումների ազդեցությունը կառավարման արդյունավետության բարձրացման վրա
Եզրակացություն

Հատված

Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը տարածքների համաչափ զարգացումն է։ Այդ քաղաքականության իրականացման նշանակալի ուղղությունները կառավարման համակարգերի ու իշխանության ապակենտրոնացումն ու ապահամակենտրոնացումն են:
Այս և ընդհանրապես տարածքային արդյունավետ կառավարման և պետության համաչափ զարգացման համար անհրաժեշտ քայլերի՝ մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, ՏԻՄ-կառավարման տարածքային մարմինների միջև համագործակցության հիմքերի սերտացման, համաչափ զարգացում ապահովելու համար համայնքների խոշորացման, լիազորությունների պատվիրակման, կառավարման ապակենտրոնացման էության և դրա հիմունքների ուսումնասիրումը կարևորագույն խնդիր է Հայաստանի համար, քանի որ 3 տասնամյակից պակաս տարիների փորձ ունեցող պետական կառավարման համակարգը դեռ գտնվում է որոնումների մեջ՝ հանրային կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ ուսումնասիրելով առաջատար պետությունների փորձը և դրա մեր երկրում ներդնելու հնարավորությունները:
Թեման, ելնելով իր արդիականությունից, հատկապես վերջին տասնամյակի ընթացքում գտնվում է աշխարհի տարբեր հետազոտողների ուշադրության կենտրոնում, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը և դրա համատեղման և համադրման արդյունքում փորձում գտնել տարածքային կառավարման լավագույն տարբերակները՝ հանրային կառավարման համակարգում ժողովրդավարական միտումների համահունչ:

Գրականության ցանկ

1. Ալեքսանյան Մ, Տարածքային կառավարումը Հայաստանի Հանրապետությունում, Երևան Միվա-Պրես, 2000թ.
2. Բարեփոխումների ճանապարհին. ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը քաղաքացիների աչքերով «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, Երևան, 11 դեկտեմբերի 2015
3. Թումանյան Դ., Գիմիշյան Ս., Ամյան Կ., Թումանյան Լ., Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման օպտիմանացումը և տեղական ինքնակառավարման զարգացումը, Երևան, 2003, 38 էջ,
4. Թումանյան Դ., Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը: Ձեռնարկ/ Համայնքների ֆինանսիստների միավորում: Նոյյան Տապան, 2011-172 էջ
5. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ Երևան, 2012
6. ՀՀ-ում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գերակայությունները արդի փուլում / Յու. Մ. Սուվարյան և ուրիշներ. — Եր.: Տնտեսագետ, 2015.- 138 էջ.- («Ամբերդ» մատենաշար)
7. Հարությունյան Ա, Ապակենտրոնացման հասկացությունը և իրավական դիտարկումները, Ապակենտրոնացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Պետական ծառայու¬թյուն, Երևան, 2001թ.

Պատվիրել/