Հատված
Քրեական իրավունքը կարգավորում է հասարակական այն հարաբերությունները, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի, նրա իրավունքների և ազատությունների, հասարակության ու պետության շահերի պաշտպանությանը: Քրեաիրավական նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունները կոչվում են քրեաիրավական հարաբերություններ: Հետևաբար քրեաիրավական նորմերի կառուցման, քրեական օրենսգրքի շարադրման համար կարևոր նշանակություն է ձեռք բերում օրենսդրական տեխնիկան:
Օրենսդրական տեխնիկական հանդիսանում է իրավաբանական տեխնիկայի կարևոր բաղադրատար: ՀՀ-ում քրեաիրավական նորմերը ու քրեական օրենսգիրքը կառուցվում են օրենսդրական տեխնիկայի սկզբունքներին ու պահանջներին համապատասխան:
Սակայան երբեմն հանդիպում են դեպքեր, երբ քրեաիրավական նորմերի ու օրենսգրքի կառուցման ժամանակ հանդիպում են օրենսդրական տեխնիկայի պահանջների բացթողումներ, ինչը կարող է հանգեցնել հանցագործությունների որակման համար որոշակի խնդիրների: Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերվել օրենսգրքում օգտագործվող հասկացությունների, տերմինենրի, գնահատողական եզրույթների ոչ հստակ ընկալմանը ու մեկնաբանմանը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
2. ՀՀ քրեական օրենսգիրքը, ընդունվել է 18.04.2003, ուժի մեջ է մտել 01.08.2003, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
3. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2002.05.21/15(190) Հոդ.344:
4. Ա. Վաղարշյան, Պետության և իրավունքի տեսություն, Երևան, 2011:
5. Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1989, էջ 198
6. Գ. Սաֆարյան, Պետության և իրավունքի տեսություն, Երևան, 1996:
7. Լ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003, էջ 34:
8. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, Ընդհանուր մաս, խմբ. Գ. Ս. Ղազինյան, Երևան, 2008:
9. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, Ընդհանուր մաս, խմբ. Գ. Ս. Ղազինյան, Երևան, 2014:
10. Վ. Ներսիսյանց, Իրավունքի և պետության տեսություն, Երևան, 2001: