Հատված
Հասարակական արտադրության արդյունավետությունը պայմանավորված է տնտեսության իրական հատվածի և նրա ճյուղերի զարգացման հնարավորությունների օգտագործմամբ: Տնտեսության բնութագրման ճյուղային մոտեցումը բնորոշվում է նրանով, որ երկրի տնտեսությունը ներկայացվում է ըստ արտադրության ճյուղերի: Արտադրության ճյուղն իրենից ներկայացնում է այն ձեռնարկությունների, կազմակերպությունների ամբողջությունը, որոնք արտադրում են նույնատեսակ ապրանքներ և կատարում են նույն բնույթի աշխատանքներ: Զարգացած երկրներում հասարակական արտադրության մեջ գոյություն ունեն 400-ից ավելի արտադրության ճյուղեր և ենթաճյուղեր:
Հայաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքի ձևավորումը տեղի է ունեցել Խորհրդային Հայաստանի տնտեսության կառուցվածքի հենքի վրա: Քանի որ Խորհրդային Հայաստանի տնտեսությունը մեծ չափով հիմնված էր միջհանրապետական կապերի վրա, ապա 1990-ականների սկզբին դրանց խզման և կապիտալիստական աշխարհ-տնտեսությունում անկախ Հայաստանի ընդգրկման արդյունքում ոչ բոլոր ճյուղերը շարունակեցին գոյատևել, առավել ևս զարգանալ նախկին մասշտաբներով:
Գրականության ցանկ
1. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2017, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2018
2. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ,,
3. Հախվերդյան Դ. ,Գլոբալացման հիմնական միտումները և հնարավոր զարգացումներըե, ,Կառուցվածքային և ինստիտուցիոնալ վերափոխումները ՀՀ-ում (գիտ. նյութեր), Երևան 2004թ.,
4. Հախվերդյան Դ. ,Համաշխարհային տնտեսությունը 21-րդ դարի սկզբինե, Սոցիալ- տնտեսական վերափոխումները և զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում (Գիտաժողովի նյութեր), Երևան, ՆԱՀԱՊԵՏ, 2005
5. Мировая экономика / Под ред. В.К.Ломакина. — М.: Издательский центр “Ан-кил”,1995.
6. Экономика: Учебник / Под ред. доц. А.С. Булатова. — М.: Издательство БЕК, 2006.
7. Региональная экономика: Учеб. пособие для вузов / Т.Г. Морозова, М.П. Победина, Г.Б. Поляк и др.; Под ред. проф. Т.Г. Морозовой. — М.: Банки и биржи, ЮНИТИ, 2005.
8. Седлак М. Структурные изменения в экономике и структурная политика // Проблемы теории и практики управления. — 1996. — №1,