Հատված
Հայաստանի Հանրապետությունում գտնվող փախստականների, ապաստան հայցողների հիմնական մասը Սիրիայից, Իրաքից, Իրանից, Ուկրաինայից են։ Արցախում տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո մեծ էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցների քանակը (2000-ից ավելի անձ)։ Փախստականները և ապսատան հայցողները համարվում են առավել խոցելի և իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել ուշադրություն պահանջող, քանի որ, որպես կանոն, նրանք համապարփակ տեղեկացված չեն իրենց կարգավիճակից բխող իրավունքների մասին։
Դեպքեր են լինում, երբ նրանք, թողնելով ամբողջ ունեցվածքն իրենց հայրենի երկրում, սոցիալական ծանր իրավիճակում են հայտնվում հյուրընկալող երկրում։ Փախստականների և միգրացիոն այլ հոսքերի զանգվածային բնույթը Ժամանակակից աշխարհին բնորոշ երևույթ է:
Ներկայումս փախստականների ընդունումն ու նրանց իրավունքների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը պետությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից են, որոնք գնալով ավելի մեծ ծավալներ են ձեռք բերում՝ իրենց վրա սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը և պահանջելով պետությունների միջև համագործակցությունն ու օժանդակությունը հասցնել որակական նոր մակարդակի:
Գրականության ցանկ
1. Այվազյան Վ. Ն., Մարդու իրավունքներ, Երևան, Տիգրան Մեծ, 2014:
2. ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ, ընդհ. խմբ.` Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի, Երևան, ,Իրավունքե, 2010:
3. Հայաստանում փախստականների պաշտպանության կարողությունների հզորացում: Ազգային շահակիցների խորհրդափախանակություններ: Խորհրդաժողովի զեկույց, նոյեմբեր 7-8, 2008:
4. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք։ Հատուկ մաս (չորրորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), Եր․։ ԵՊՀ հրատ., 2009:
5. Ներսիսյանց Վ. Ս., Իրավագիտություն, Երևան, 2002:
6. Նիկողոսյան Ա., Փախստականների պաշտպանությունը ՀՀ քրեական օրենսգրքի համատեքստում, Պետություն և իրավունք, թիվ 4 (78), Երևան, ԵՊՀ, 2017:
7. Նիկողոսյան Գ., Փախստականների իրավական կարգավիճակի սկզբունքները // Դատական իշխանություն, թիվ 2 (163), Երևան, 2013:
8. Նիկողոսյան Գ., ‹‹Փախստական›› հասկացության ձևավորումը և զարգացումը // Դատական իշխանություն, թիվ 12 (161), Երևան, 2012:
9. Նիկողոսյան Գ., Փախստականների սահմանադրաիրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ատենախոսություն ի.գ.թ. աստիճան հայցելու համար, ԵՊՀ, Երևան, 2014: