Հատված
Քաղաքացիական ծառայությունն իրենից ներկայացնում է պետության ինստիտուտ կամ ենթակառուցվածք, որն ուղղված է պետական գործառույթների իրականացման ռացիոնալությանն ու պատշաճությանը: Բոլոր պետություններում, որտեղ ներդրվում է այս ինստիտուտը, այն պետք է դրականորեն անդրադառնա սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքի զարգացմանը:
Քաղաքացիական ծառայությունն առկա է որպես այն բանի պետական երաշխիք, որ յուրաքանչյուր հարց պետական ապարատում կքննարկվի սահմանված ժամանակում և կարգով` գործող օրենքներին ու նորմատիվ ակտերին համապատասխան: Իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան գործընթացներ, գործերի քննարկման ինստիտուցիոնալ կարգ, հիմնարար կառուցակարգեր և այլ հանգամանքներ, որոնք թույլ կտան պնդել, որ հանրային ծառայությունը հիմնվում է ժամանակակից տեղեկատվական-իրավական հենքի վրա:
Հանրային ծառայության կառուցվածքում առավել մեծ բաժին ունի պետական ծառայությունը, որի իրականացման համար վերջին տարիների ընթացքում ընդունվել են համապատասխան օրենքներ և իրավական ակտեր:
Գրականության ցանկ
1. Գ.Վ.Պետրոսյան. ՀՀ Աշխատանքային իրավունք, Եր., 2015:
2. Ավետիսյան Գ. Հ., Մարդկային ռեսուրսների կառավարում, Երևան, 2009:
3. Հովհաննիսյան Ա. Ա., Մենեջմենթի հիմունքներ, Երևան, 2015:
4. Հովհաննեսյան Թ. Ա., Խաչատրյան Լ. Գ., Մարդկային ռեսուրսների կառավարում, Երևան, 2013:
5. Մենեջմենթ, Յու. Մ. Սուվարյան, ‹‹Տնտեսագետ›› հրատարակչություն, Երևան, 2009:
6. Атаманчук Г.В., Сущность государственной службы: история, теория, закон, практика. Монография, М. : Изд-во РАГС, 2002:
7. А. Цепордей. А. Блажин, М. Рошков. В. Попа. Менеджмент человеческих ресурсов. Кишинэу. 2015:
8. Агапонов А.К., Акопов Л.В. учебник «Государственная службаե, М. 2004:
9. Бизюкова В. Э., Кадры управления: подбор и оценка: учебн. пособ. М., 1998:
10. Бахрах Д. Н., Государственная служба в Российской Федерации, Екатеринбург, 1995: