Հատված
Նորարարությանը` որպես նորարարության համակարգի հիմնարար տարր, ավելի համակարգված մոտեցում տրվեց բոլորովին վերջերս: Նորարարության համակարգի հասկացության միջոցով հնարավոր դարձավ հավաքագրել և համակարգված ձևով ներկայացնել ոչ միայն գիտելիքը, այլև նորարարությունները և տեխնոլոգիական փոփոխությունները «ցանցերի» միջոցով, իսկ ներկայումս նաև մոդելավորել և կանխատեսել այս կամ այն գյուտի, նորարարության կամ տեխնոլոգիական փոփոխության ազդեցությունը տնտեսական աճի վրա: Խոսելով նորարարության համակարգի ներդրման մասին այլընտրանքային էներգետիկայի ոլորտում` նախ և առաջ անհրաժեշտ է նկարագրել առհասարակ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման պատմությունը և ներկայիս վիճակը: ՀՀ-ում էներգետիկ տնտեսությունը արդեն հարյուրամյա պատմություն ունի և «հիրավի» զարգացման մեծ ճանապարհ է անցել: Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է ճյուղային ներդաշնակ զարգացումներ:
Գրականության ցանկ
1. «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն, «Ի-Վի Քոնսալթինգ», Մամլո հաղորդագրություն, «2013թ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց»-ի վերաբերյալ
2. Ատենախոսություն «ՀՀ ինովացիոն ներուժի գնահատման հիմնախնդիրները», Վահագն Պողոսյան
3. «Հայաստանի Հանրապետությունում ազգային ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010թթ.ծրագրի մասին» ՀՀ կառավարության թիվ 1729-Նորոշում
4. «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենք, 23 մայիսի 2006թ.
5. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք 05 դեկտեմբերի 2000թ.
6. «Ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում, 19 հոկտեմբերի 2006թ.
7. «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները» Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 54 արձանագրային որոշում, 25 դեկտեմբերի 2014թ.
8. Asheim, B.T., Isaksen, A., 2002. Regional innovation systems: the integration of local ‘sticky’ and global ‘ubiquitous’ knowledge. Journal of Technology Transfer 27,
9. Lundvall, B., ed., National Systems of Innovation; Towards a Theory of Innovation and Interactive Learning (London, Pinter, 1992).