ՀՀ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների միտումները և դիվերսիֆիկացման ուղղությունները

Գին՝ 41500դրամ
Էջերի քանակ՝ 83էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 752

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Տնտեսության կառուցվածքային փոփոխությունների նշանակությունը
1.1. Տնտեսության կառուցվածքի էությունը և դրա նշանակությունը
1.2. Տնտեսության դիվերսիֆիկացիան՝ որպես ռիսկերի կառավարման գործիք
1.3. Տնտեսության դիվերսիֆիկացման օտարերկրյա փորձը
Գլուխ 2. ՀՀ տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները
2.1. ՀՀ տնտեսության կառուցվածքը և դրա փոփոխությունների միտումները
2.2. ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացվածության աստիճանը
Գլուխ 3. ՀՀ տնտեսության հետագա դիվերսիֆիկացման ուղղությունները
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Կառուցվածքը իր էությամբ ցանկացած համակարգին բնորոշ հատկանիշ է` կենսաբանակից մինչև տնտեսական: Այն երկար ժամանակ հանդիսանում է տարբեր գիտությունների մասնագետների` սոցիոլոգների, վիճակագիրների, տնտեսագետների, հոգեբանների, քաղաքագետների, փիլիսոփանների, ինժեներների ուսումնասիրության առարկա:
Իրականում դժվար է հասարակությունում կամ տնտեսությունում պատկերացնել առանց կառուցվածքի ինչ-որ օբյեկտ: Տարբերում են են բնակչության կառուցվածք` ըստ սեռի, տարիքի, ազգային պատկանելության, տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածք, ձեռնարկությունների կառուցվածք` ըստ ավելի փոքր օբյեկտների` ստորաբաժանում, արտադրամաս և այլ տիպի կառուցվածքներ:
Ցանկացած համակարգի և մասնավորապես տնտեսական համակարգի կառուցվածքը անշարժ և անփոփոխ չի մնում: Ընդհակառակը, այն գտնվում է անընդհատ շարժման մեջ, և վիճակագրական վերլուծության խնդիրը այդպիսի փոփոխությունների քանակական բնութագրումն է: Կառուցվածքադինամիկական տեղաշարժերը տնտեսության մեջ հետազոտելու համար դիտարկենք «կառուցվածք» կատեգորիայի էությունը: Գիտական գրականության մեջ գոյություն ունի «կառուցվածքի» սահմանման բազմաթիվ մոտեցումներ, որոնց շարքում մեր համար կարևոր է նրա փիլիսոփայական և վիճակագրական ձևակերպումները:
Համաձայն առաջին մոտեցման` կառուցվածքը (լատիներեն «structura»-«կառուցում» բառից) փիլիսոփայական կատեգորիա է, որը հարաբերակից է «որակ» և «քանակ» կատեգորիանների հետ, որոնք էլ բնութագրում են համակարգի տարրերի փոխկապվածության սկզբունքը, եղանակը, նրանց կարգավորվածությունը: Այն սերտ կապված է «մաս» և «ամբողջ» հասկացությունների հետ, բայց այնուամենայնիվ չի նույնանում նրանց հետ: Հետևաբար, կառուցվածքային փոփոխությունները ըստ էության, համակարգի տարրերի փոխկապվածության փոփոխությունն է, որոնք հարաբերականորեն անկախ են համակարգի քանակից և որակից, բայց որոշակի փուլում հանգեցնում են նրա որակական վերափոխմանը և ազդում են նրա քանակի վրա:
Վ.Սվիդերսկին և Ռ. Զոբովը գտնում են, որ կառուցվածքը տարրերի միջև հարաբերակցության համակարգ է, օրենք: Մեկ ուրիշ հեղինակ` Վ. Տյուխինը հաստատում է, որ «կառուցվածք» հասկացությունը համընկնում է «համակարգ» հասկացության հետ և իրենից ներկայացնում է որևէ ամբողջի փոխկապված բաղադրատարրեր, կարգավորված ըստ հարաբերակցության, որոնք բնութագրվում են միասնականությամբ և արտահայտվում են ամբողջի ինտեգրալ հատկություններում և ֆունկցիայում:

Գրականության ցանկ

1. Ավետիսյան Սամվել, Հայաստանիգյուղատնտեսությունը և ագրովերամշակումը, Երևան, Լիմուշ, 2010
2. Բադանյան Լ.Հ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Եր., ՄՈԱ ՍՊԸ, 2010,
3. Գյուղատնտեսության դերը շուկայական հարաμերությունների անցման շրջանում, Համաժողովի նյութեր, 9-10 նոյեմμերի, 1995, Երևան
4. Կիրակոսյան Գ, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.
5. Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2014: Նորարարության էկոհամակարoի սերմանումը, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն, 2014,
6. Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը. 2011-2014, Վիճակագրական ժողովածու, Եր. 2014,
7. Հայաստանը Միջազգային Տնտեսական Հարաբերությունների Համակարգում-ԵՐԵՎԱՆ «ԱՌՏ» 2002
8. Սարգսյան Հ., «Արտաքին տնտեսական կապերի հիմնական ուղղությունների հեռանկարները», Երևան 2010
9. Авдокушин Е.Ф., Международные экономические отношения, Москва, “Юристь”, 1999
10. Буглай В.Б., Ливенцев Н.Н., Международные экономические отношения, Учебное пособие.-М., “Финансы и статистика”, 1998

Պատվիրել/