Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների տնտեսա-վիճակագրական վերլուծումը (ՀՀ տվյալներով)

Գին՝ 39500դրամ
Էջերի քանակ՝ 79էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 775

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ I. Գրական ակնարկ
Գլուխ 2. Մակրոտնտեսական ցուցանիշների ձեվավորման տեսամեթոդաբանական հիմքերը
2.1 Մակրոտնտեսական ցուցանիշների ձևավորումն ազգային հաշիվների համակարգում
2.2 Մակրոցուցանիշների նոր համակարգի ձևավորումը
Գլուխ 3. Մակրոցուցանիշների գնահատման կատարելագործման վիճակագրական գործիքները
3.1 Մակրոցուցանիշների ձևավորման գնահատումը ինդեքսային մեթոդով
3.2 Մակրոցուցանիշների դինամիկայի և կառուցվածքի վիճակագրական ուսումնասիրությունը
3.3. Հիմնական մակրոցուցանիշների վերլուծությունը
3.4. Միջազգային համադրումների արդյունքների վերլուծությունը
Գլուխ 4. Մակրոցուցանիշների գնահատման կատարելագործման վիճակագրական գործիքները
4.1. Մակրոցուցանիշների ձևավորման գնահատումը ինդեքսային
մեթոդով
4.2 Մակրոցուցանիշների գնահատման հետագա կատարելագործման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Ազգային հաշվետարության տեսության հիմնարար, ելակետային դրույթներից մեկը նկարագրվող տնտեսության շուկայական բնութն է: Շուկայում վաճառվող ցանկացած նյութական բարիք և ծառայություն ունի արժեք: Ազգային հաշիվների համակարգի կառուցումը հենվում է տնտեսության բնութագրման վրա՝ հաշվապահական հաշվառման կրկնակի գրանցման սկզբունքով: Յուրաքանչյուր տնտեսական իրադարձություն արտացոլվում է երկու անգամ՝ որպես մեկ տնտեսական գործակալի եկամուտ և մյուսի ծախս:
Դրա հետ մեկտեղ, ազգային տնտեսության գործակալների ամբողջությունը բաժանված է հինգ խոշոր խմբերի՝ կառուցվածքային հատվածների, որոնց որոշման չափանիշը հանդիսանում է ապրանքների և ծառայությունների արտադրության և սպառման գործընթացին դրանց մասնակցության եղանակը.
1. ոչ ֆինանսական կազմակերպություններ,
2. ֆինանսական կազմակերպություններ,
3. պետական հաստատություններ,
4. տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ,
5. տնային տնտեսություններ:
Վեցերորդ կառուցվածքային հատվածը երկրի սահմաններից դուրս տնտեսությունն է, այսպես կոչված՝ «արտերկիր» հատվածը: Յուրաքանչյուր հատված կառուցվածքային միավորների համակցություն է, որոնք կարող են իրենց անունից տնօրինել ակտիվներ, կրել պարտավորություններ, այլ միավորների հետ իրականացնել տնտեսական գործունեություն և գործարքներ:
Առաջին անգամ ազգային հաշիվները կառուցվել են Պաղեստինի համար՝ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը, այնուհետև այդ աշխատանքներն ընդհատվել են և վերսկսվել արդեն զարգացած երկրներում 1950-ական թվականների վերջերին: Ազգային հաշիվների ցուցանիշների մշակման սկզբում առանձին երկրներում ծագեց ԱՀՀ-ի մեթոդաբանության միջազգային ստանդարտների ստեղծման անհրաժեշտությունը: Այդ ստանդարտների ձևավորման աշխատանքները մեկնարկեցին ՄԱԿ-ի հովանու ներքո և ավարտվեցին 1968թ-ին՝ ազգային հաշիվների մեթոդաբանության պաշտոնական ընդունմամբ, որը ստացավ ԱՀՀ-68 անվանումը: Դրանում մանրամասն նկարագրված էին հաշիվների կառուցման մեթոդաբանությունը և ԱՀՀ-ի ցուցանիշների մշակման կանոնները: ԱՀՀ-68-ի ներդրումը կարևոր փուլ հանդիսացավ ազգային հաշվետարության զարգացման համար:

Գրականության ցանկ

1. Կիրակոսյան Գ. Անցումային տնտեսության վերափոխումները: Տեսության հարցեր, Եր., Տնտեսագետ, 2002. — 128 էջ:
2. Ենգիբարյան Ե. Համախառն ներքին արդյունքի հաստատուն գներով հաշվարկ¬ման մեթոդները, Հայաստանը միջազգային տնտեսական զարգացման համակարգում, Երևանի պետական տնտեսագիտական ինս¬տի¬¬տուտի միջազգային գիտական նստա¬շրջան (TASIS – ծրագրի շրջանակ¬ներում), Թեզիսներ, Գիրք 2, Երևան, 2000թ., էջ 379-384:
3. Մովսիսյան Մ.Է. Ֆինանսների վիճակագրություն, Ուս. ձեռնարկ. — Եր.: Հեղինակային հրատարակություն, 2008. – 300 էջ
4. Հակոբյան Կ. Սոցիալ-տնտեսական վիճակագրություն: Յունիթ 2, Եր. «ԵՄԳՄՀ», 2004թ. – 104 էջ:
5. Հովհաննիսյան Հ.Կ., Ֆահրադյան Մ.Վ. Սոցիալ-տնտեսական վիճակա¬գրու¬թյուն (ուսումնական ձեռնարկ): — Եր., Տնտեսագետ, 2000. – 456 էջ:
6. Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի. — Եր., Տնտեսագետ, 2009. – 752 էջ:
7. Адамов В.Е. Факторный индексный анализ (Методология и проблемы). М., «Статистика», 1977. — 200 с.
8. Белоусов А.Р. Развитие российской экономики в посткризисный период (макроэкономический аспект), Проблемы прогнозирования, № 6, 2003, с. 3-25.
9. Блохин А.А. Институциональные рамки и факторы экономического роста в России в перспективе, Проблемы прогнозирования, № 6, 2012, с. 52-58.
10. Богомолов О.Т. Экономическая глобализация: критический анализ (к выходу книги лауреата Нобелевской премии, профессора Джозефа Стиглица — Joseph E.Stiglitz, Globalization and its Discontents, 2002), Проблемы прогнозирования, №4, 2003, с. 22-33.

Պատվիրել/