Հատված
Կազմակերպությունների համար կարևոր խնդիր է հանդիսանում պասիվների օպտիմալ կառուցվածքի սահմանումը, որի համար ելակետ է ընդունվում ոչ թե առանձին ներդրումային նախագիծը, այլ ամբողջությամբ վերցրած կազմակերպությունը: Կազմակերպության կապիտալի կառուցվածքի գործընթացը սկսվում է դրա գործունեության ֆինանսական պլանի մշակումով, որից հետո կարելի է ձեռնամուխ լինել ֆինանսական աղբյուրների օպտիմալ կառուցվածքի մշակմանը: Մասամբ պասիվների կառուցվածքից է կախված կազմակերպության առանձին ստորաբաժանումների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: Նախ պետք է նշել, որ բաժնետերերը, որպես կանոն, ֆիրման կառավարելու համար իրենց ներկայացուցիչներին են ընտրում տնօրենների խորհրդում, ինչն արդեն վերահսկողություն է նշանակում: Բացի դրանից, նրանք հնարավորություն ունեն հետևելու պայմանագրերում և համաձայնագրերում նախատեսված բոլոր այն պայմանների պահպանմանը, որոնք կնքվում են կրեդիտորների հետ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար, ինչն իր մեջ վերահսկողության տարրեր է պարունակում:
Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաջողությունը զգալի չափով պայմանավորված է նրանով, թե ինչպես են կառավարում շրջանառու կապիտալը: Ֆինանսական դեպարտամենտների և մենեջերի խնդիրն է շարունակ հետևել, թ»ինչպես են կառավարվում երկարաժամկետ պլանով նախատեսված ցուցանիշները և դրանցից բխող ընթացիկ ֆինանսական պլանի ցուցանիշները:
Գրականության ցանկ
1. «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենք, հոդված 2 (Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին)
2. ՀՀ օրենքը «Համապատասխանության գնահատման մասին»
3. ԱՄՍ 610 «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը»
4. ԱՍ 700 «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունըե
5. Սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտ
6. «Գարեջուր» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով.2015թ
7. «Աուդիտ»: Ուսումնական ձեռնարկ// Ա. Զ. Սարգսյան, Կ.Ա. Առաքելյան, Ս.Ծ. Ղազարյան, Ա.Կ. Առաքելյան. – Երևան,»Տիգրան Մեծ», 2008թ.
8. Բարսեղյան Տ.Կ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք: Առաջին մաս. – Երևանի պետ. համալս. – Եր., ԵՊՀ հրատ., 2000թ.
9. Ղազարյան Մ. Արտադրական կազմակերպություններում փոխառու միջոցների ձևավորման հարցի շուրջ., Երևան,»Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկաե, #12 (138) դեկտեմբեր 2011թ.
10. Ճուղուրյան Ա.Գ. «Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում»; Ուս. ձեռնարկ, մասն. խմբագիր՝ պրոֆ. Ա. Սարգսյան, Եր:, 2005.
…