Հատված
Հեռահաղորդակցությունը էլեկտրակապի հաղորդագրությունների կամ փոստային փոխանցումների ընդունման, մշակման, պահպանման ու առաքման արդյունքն է: Հեռահաղորդակցության ոլորտի տնտեսական բնութագիրը և ծառայության առանձնահատկությունները որոշվում են ճյուղի ինքնատիպությունից: Դրանցից հիմնականները, որոնք կապի օպերատորների ու ճյուղի գործունեության կազմակերպման և ընդհանուր տնտեսության վրա առավել մեծ ազդեցություն ունեն, հանդիսանում են ստեղծվող արտադրանքի ոչ նյութական բնույթը, ծառայությունների արտադրման և սպառման համընկնումն ըստ ժամանակի, դրանց ստեղծման գործընթացում, որպես կանոն, մի քանի ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտների միաժամանակյա մասնակցությունը:
Կապի ծառայության միաժամանակյա արտադրման ու սպառման գործընթացների անբաժանելիության պատճառով, դրանք չեն կարող գործել արտադրության գործընթացից դուրս, պահվել պահեստում, մուտք գործել շրջանառության ոլորտ: Դրանց տեղեկատվական, բովանդակային բնույթի նկատմամբ ներկայացվում են խիստ չափանիշներ, որոնք մշակման, հաղորդման ու վերարտադրման ժամանակ պահանջում են բացարձակ ճշտություն: Այդ պահանջները բավարարվում են կապի ծառայության որակի գնահատման ու վերահսկման համակարգի, ինչպես նաև դրա բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման և իրագործման ճանապարհով:
Գրականության ցանկ
1. ՀՀ-ում էլէկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգ (2010-2012թթ.)Թադևոսյան, Աբրահամյան«Ճյուղիէկոնոմիկա/կապիոլորտ»_ 2005:
2. Azure ընկերությանհաշվետվություն, 2005 թ.
3. Долматов А.С. Математические методы риск-менеджмента. М.: Экзамен, 2007. 319с
4. «Мировойопытразжитиятелекоммуникационногорынка». А.Григорян
5. http://web.ita.doc.gov/ITI/itiHome.nsf/9b2cb14bda00318585256cc40068ca69/9044a14298dabaf48525788c0042b 6bb/$FILE/telecom%20market%20snapshot-germany.pdf
6. Мардер. _»Современныетелекоммуникации»
7. http://www.mineconomy.am/uploades/State-of-Industry-Report-2015-EDITED-ARM.pdf
…