Հատված
Հյուրանոցային բիզնեսը որպես զբոսաշրջության շուկայի անքակտելի մաս կարևոր տեղ է զբաղեցնում շատ երկրների տնտեսության մեջ: Զբոսաշրջությունը, դառնալով խորը սոցիալական և քաղաքական երևույթ, այսօր մեծ ներդրում ունի ինչպես առանձին երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ առանձին մարդու կյանքի որակի բարձրացման մեջ: Հայրենական զբոսաշրջային շուկայի զարգացումը նույնպես բնութագրվում է քանակական և որակական աճով, բայց այս հատվածի նշանակությունը ընդհանուր առմամբ տնտեսության համար դեռևս զգալիորեն ցածր է, քան այլ զարգացած երկրների պարագայում: Ժամանակակից զբոսաշրջության տնտեսության ստեղծումն անհնար է առանց հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում այս գործունեության ոլորտում:
Այսպիսով, գործարարության առավել առաջատար և եկամտաբեր ճյուղերից է հանդիսանում հյուրանոցային բիզնեսի հիմնումը: Ինչպես բիզնեսի մյուս տեսակները, այստեղ նույնպես առանձնացնում ենք փոքր, միջին և խոշոր բիզնեսի տեսակներ: Հարկ է նշել, որ զբոսաշրջիկների 60 տոկոսը գերադասում են միջին և խոշոր չափերի հասնող հյուրանոցներ, սակայն մյուս մասը առավել նախընտրում է փոքր չափերի հասնող հյուրանոցներ և հյուրատներ: Վերջին տասնամյակում հյուրանոցային ծառայությունների շուկան սկսել է ակտիվորեն յուրացվել մասնավոր բիզնեսի կողմից, բարձր դասի հյուրանոցների կողմից ձևավորվել է վերին գնային սահմանը, որում արդեն գոյություն ունի իրական և բավական սուր մրցակցությունը, կառուցվում են միջին դասի հյուրանոցներ:
Հայաստանում շուկայական հարաբերությունների ձևավորումը պայմանավորեց հյուրանոցային բիզնեսի կառավարման բովանդակության էական փոփոխությունները:
Գրականության ցանկ
1. Бородина В.В. Ресторанно-гостиничный бизнес. Учет, налоги, маркетинг, менеджмент — М.: Книжный мир, 2008.
2. Гостиничный бизнес: классификация гостиниц и других средств размещения: учеб. Пособие. — М.:финансы и статистика, 2004.-144с.
3. Дурович А.П., Кабушкин Н.И., Сергеева Т.И. — Организация туризма, Минск 2003,
4. Жулевич Е.В., Копанев А.С. — Организация туризма, Минск 1999,
5. Кабушкин Н.И., Бондаренко Г.А. Менеджмент гостиниц и ресторанов: Учеб. пособие. — 2-е изд. — Мн.: Новое знание, 2001. — 216с.
6. Кабушкин Н.И, Бондаренко Г.А. Менеджмент гостиниц и ресторанов. 2010г.
7. Кабушкин Н.И, Бондаренко Г.А. Менеджмент гостиниц и ресторанов. 2012г.
8. Кусков А․С․ Гостиничное дело, учебное пособие, 2009г.,
9. Котлер, Ф. С. Маркетинг. Гостеприимство и туризм [Текст]: учебник для вузов / перевод с английского. – М.:»ЮНИТИե, 2008. – 115 с.
10. Квартальнов В.А., Теория и практика туризма, Учебник, 2006,
…