Հատված
Գործադիր իշխանությունը պետության մեջ հանրային իշխանության կարևոր թևն է, որը կրող մարմինները իրականացնում են պետության գործառույթների գերակշիռ մասը: Կարող ենք միանշանակ ասել, որ պետության իրական կառավարումը տեղի է ունենում գործադիր իշխանության միջոցով: Ընդհանրապես, գործադիր իշխանության հիմնական կոչումը պետություններում կառավարչական գործընթացում Սահմանադրության և օրենքների պրակտիկ կիրառման կազմակերպումն է, որն ուղղված է, բնակչության կարիքների և հանրային շահերի բավարարմանը:
Գործադիր իշխանության կառուցվածքը սահմանում է գործադիր իշխանության մարմինների փոխհարաբերությունները և պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակը: Գործադիր իշխանության հիմնական հատկանիշներն են պետական իշխանության ներդաշնակությունը և համեմատաբար ինքնուրույնությունը, կյանքի է կոչում պետական քաղաքականությունը, օրինական է իր բնույթով և խնդիրներով, ունի հստակ կազմակերպված կառուցվածք, գործունեությունն ունի գործադիր-կարգադրիչ բնույթ, հանդիսանում է նյութական ռեսուրսների և հարկադիր բնույթի իշխանական լիազորությունների բացառիկ ունեցողը:
Հաճախ պետական իշխանության մարմին և գործադիր իշխանության մարմին հասկացությունները օգտագործվում են որպես համարժեք, սակայն գործադիր իշխանության մարմինները ունեն վարչական իրավասուբյեկտություն և գործունակություն, որը ծագում է նրանց ձևավորման և համապատասխան կոմպետենցիաներով օժտելու պահից և դադարում իր լուծարման պահին: Գործադիր իշխանության իրավասությունները, խնդիրները, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, գործունեության ձևերն ու մեթոդները իրենց արտացոլումն են գտնում և ամրագրվում համապատասխան օրենքներում, կանոնադրություններում և այլ նորմատիվ ակտերում:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 1995 թ,
2. ՀՀ Սահմանադրություն 2005 թ փոփոխություններով
3. ՀՀ Սահմանադրություն 2015 թ փոփոխություններով
4. Տեղական ինքնակառավարման մաիսն ՀՀ օրենք, Ընդունման ամսաթիվը 07.05.2002, Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2002.06.21/21(196)
5. Հայաստանի Հանրապետության գործող օրենքների ժողովածու (1990-1995թթ.).- Եր.: 1995թ.- էջ 158
6. Հայաստանի Հանրապետության և կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին 12 հունվարի 2017 թվականի N 122 — Ն
7. Հայաստանի Հանրապետության կառավարության եվ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման, Հավելված ՀՀ Նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն, սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2007.07.25/37(561), Ընդունման ամսաթիվը 18.07.2007
8. Հայաստանի ՀանրապետությաՆ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, Ե, հոկտեմբեր — 2014թ.
9. ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ Նախագահի ՆՀ-1064 հրամանագիր, http://www.gov.am/files/library/50.pdf
10. Խալափյան Բ., Հանրային կառավարման համակարգն արտասահմանյան երկրներում, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2012
…