Տնտեսության պետական հատվածի ընդհանուր բնութագիրը և գործողության մեխանիզմը

Գին՝ 38500դրամ
Էջերի քանակ՝ 77էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 858

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ1. Տնտեսության պետական հատվածի ընդհանուր բնութագիրը
1.1 Տնտեսության պետական և շուկայական հատվածները և դրանց նկարագիրը
1.2 Տնտեսության պետական հատվածի դերը, կառուցվածքն ու գործառույթները
1.3 Պետական սեփականությունն ու պետական հատվածը տնտեսական հարաբերությունների համակարգում
Գլուխ 2. Տնտեսության պետական հատվածի կարգավորումը և դրա ուղղությունները
2.1 Տնտեսության պետական հատվածի կարգավորման սկզբունքներն ու ձևերը
2.2 Պետության՝ տնտեսությանը միջամտելու սահմանները
Գլուխ 3. Տնտեսության պետական հատվածի գործողության մեխանիզմը և դրա կատարելագործման ուղիները ՀՀ-ում
3.1 Պետական հատվածի գործողության մեխանիզմը տնտեսական քաղաքականության համատեքստում
3.2 Տնտեսության պետական հատվածի գործողության մեխանիզմի կատարելագործման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Շուկայական հարաբերությունների կառուցման ճանապարհին առաջ եկող բացասական հետևանքները կապված են բարեփոխումների էության, շուկայի անցման, պետության դերի ոչ լիարժեք ըմբռնման, շուկան տնտեսության արդյունավետությանը կամ մասնավոր սեփականությանը, ինչպես նաև մասնավոր սեփականությունը կապիտալիզմին նույնացնելու հետ: Այդ տեսակետից իշխանության մարմինների որդեգրած լիբերալ գաղափարախոսությունը նպաստեց տնտեսական կյանքից պետության ,դուրսմղմանըե, չնայած դեռ չէր ձևավորվել ինքնակարգավորման տարրեր պարունակող շուկայի մոդելը և չէր հաստատվել այն կարծիքը, որ ցանկացած բարեփոխումների հաջողության համար անհրաժեշտ է ոչ միայն պարզապես պետության, այլև ուժեղ պետական իշխանության առկայություն:
Առանց պետական միջամտության հնարավոր չէ կրթության, գիտության զարգացումը, ազգային շահերի, շրջակա միջավայրի, մարդու պաշտպանությունը: Պետությունը հանդես է գալիս իբրև կայունության ապահովման, սոցիալական պաշտպանվածության և առաջացող հակասությունների կանխարգելման երաշխավոր: Նա իր ազդեցությունը տնտեսության և սոցիալական զարգացման վրա ապահովում է նորմատիվային-իրավական ակտերի ստեղծման, հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման և իրացման, օրենսդրության պահպանման, վերահսկողության և այլ լծակների միջոցով:
Վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված տնտեսական վերափոխումների շնորհիվ էական առաջընթաց է արձանագրվել շուկայական հարաբերությունների կայացման և զարգացման առումով: Դրա հետևանքով ձևավորվել են այն նվազագույն նախադրյալները, առանց որոնց հնարավոր չէ երկրում ապահովել շուկայական հարաբերությունների անցման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակականությունը: Այդ ամենով հանդերձ` երկրի տնտեսական համակարգում դեռևս առկա են մի շարք լուրջ հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են տնտեսական վերափոխումների հետագա արդյունավետությունը: Այդ առումով, անկասկած, նախկին սկզբունքների վրա հիմնված տնտեսական քաղաքականության իրականացման միջոցով հնարավոր չէ դրանց լուծումը:

Գրականության ցանկ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին, 23.02.2012թ. N195-Ն որոշում:
2. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի կողմից 2010 թվականին օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
3. Աշոտ Մարկոսյան, «Հայաստանի Հանրապետության տնտեսության դիվերսիֆիկացման հիմնախնդիրները», «Սոցիալական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ. տեղեկան իրողություններ (խորհրդաժողովի նյութեր)», Երևան 2010, էջ 156:
4. Ատոմ Մարգարյան, «Ազգային նորամուծային համակարգը. Զարգացման մարտահրավերների համատեքստում», ՎԷՄ, 2009 հուլիս-սեպտեմբեր, թիվ 2, էջ 99
5. Մակրոտնտեսական կարգավորում/ Հ. Բ. Ղուշչյանի խմբ. և ղեկ., Եր., Տնտեսագետ, 2002թ.
6. Ս.Մուրադյան, Տնտեսության պետական կարգավորման գործառույթներն ու իրավական մեթոդները, Պետություն և իրավունք ամսագիր, 2015թ.,
7. Կիրակոսյան Կիրակոսյան Գ., Հարկաբյուջետային քաղաքականության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում, Ե., 2000, էջ 24:
8. Ս. Մուրադյան, Անցումային տնտեսության պետական կառավարումը //Հանրային կառավարում, գիտական հանդես, Երևան, 2006թ.
9. Աղաջանյան Հ., Պետությունը և տնտեսությունը: Եր., Տնտեսագետ, 2004թ.
10. Лампарт Х.Социальная рыночная экономика. М.,1993, էջ 69։

Պատվիրել/