Հատված
Առողջապահության ոլորտը յուրաքանչյուր պետության համար առաջնային նշանակություն ունի: Պետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանումը տվյալ պետության հույժ կարևոր խնդիրներից մեկն է: Ինչպես նշվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածում՝ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանվում է օրենքով և պետությունն իրականացնում է բնակչության առողջապահության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Առողջապահական համակարգի բարեփոխումների շրջանակում կարևոր տեղ է զբաղեցնում բժշկական ապահովագրությունը, որն անհատների, գործատուների դրամական միջոցների հավաքագրման, երբեմն էլ կառավարության կողմից դրամական հատկացումների եղանակով առողջության պահպանման ֆինանսավորման մեթոդ է:
Բժշկական ապահովագրության գործուն համակարգի մշակում ու ներդրումը թույլ կտա ստեղծել սոցիալական համերաշխություն սկզբունքի վրա հիմնված բժշկական ծառայությունների ֆինանսավորման համակարգ, երբ առողջը վճարում է հիվանդի, հարուստը` աղքատի, երիտասարդը` տարիքավորի և աշխատողը` չաշխատողի համար, քաղաքակիրթ մեխանիզմներով աստիճանաբար օրինականացնել և կառավարելի դարձնել այսօր անմիջականորեն բնակչության կողմից կատարվող, «ստվերային» բժշկական ծախսերը` բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետությունը, հաղթահարել բուժօգնության դիմելու` բնակչության մոտ խորացող հոգեբանական արգելքը, կապված արդեն հիվանդ պահին բուժօգնության դիմաց վճարելու անհրաժեշտության հետ, բարձրացնել քաղաքացիների պաշտպանվածության աստիճանը հիվանդության անկանխատեսելի դեպքերից, միաժամանակ բուժօգնության դիմաց վճարները դարձնելով ավելի կանխատեսելի, մեղմ և անհատականացված, ինչը հասարակական գիտակցության մեջ միանգամայն նոր որակ է ստեղծում ֆինանսական պարտավորությունների և հոգեբանական տեսանկյունից, հավաքագրել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ առողջապահության համակարգի համար: Այս ամենով էլ պայմանավորված է ընտրված թեմայի արդիականություն:
Գրականության ցանկ
1. «Առողջապահության մասին» ՀՀ օրենքը, Երևան, 2000թ.
2. «Ապահովագրության մասին» ՀՀ օրենք, Երևան, 2004թ.
3. Ա. Տեր-Գրիգորյան` «Առողջապահության ֆինանսավորումը ՀՀ-ում», Երևան, 2001թ.
4 Ա. Տեր-Գրիգորյան` «Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը ՀՀ-ում», Երևան, 2004թ.
5. Ա. Տեր-Գրիգորյան, Մ.Արիստակեսյան «Առողջապահության զարգացման ռազմավարություններն աշխարհում», Երևան, 2005թ.
6. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենք,
2007թ.
7. …