Հատված
Սպառողական վարքը մարդկային վարքի մի տեսակ է, որը կապված է շուկայի հետ: Դա մի երևույթ է, որն ի հայտ է գալիս ապրանքների ու ծառայությունների փնտրման, գնման, օգտագործման և արժեքավորման ժամանակ, ընդ որում այն ապրանքների ու ծառայությունների, որոնք սպառողների կարծիքով կբավարարեն իր կարիքները: Փաստորեն սպառողի վարքի ուսումնասիրությունը սպառողի տռամադրության տակ եղած գումարի, ժամանակի, էներգիայի ծախսելու վերաբերյալ որոշումների վերլուծությունն է: Այն մեզ թույլ է տալիս պատասխանել ոչ միայն այն հարցին, թե ինչ են մարդիկ գնում, այլ նաև ինչու և ինչպես, երբ և որտեղից, ու նաև ինչպիսի հաճախությամբ են նրանք գնումներ կատարում: Այս` առաջին հայացքից պարզ թվացող հարցերը իրականում մեծ դեր են խաղում տնտեսության մեջ: Դրանցից է կախված արտադրողի, իսկ հաճախ նաև արտադրության մեջ մի ամբողջ ճյուղի հաջողությունը: Պատճառն այն է, անկախ մեր կրթությունից, զբաղմունքից և ընտանեկան կարգավիճակից` մեզ բոլորիս ընդհանրացնում է մի իրականություն, բոլոր մարդիկ էլ սպառողներ են: Գրեթե ամբողջ կյանքում, կամ գոնե կյանքի մի հատվածում մոնք գնում ենք ապրանքներ և ծառայություններ, սպառում ենք մթերք, հագուստ, օգտվում ենք տրանսպորտային միջոցներից, ստանում կրթություն, այցելում ենք թատրոն և այլն: Լինելով սպառողներ, մենք պահանջարկ ենք ներկայացնում ապրանքների ու ծառայությունների նկատմամբ և, փաստորեն, խթանում դրանց արտադրությանը: Հետևաբար մենք` սպառողներս կենսական դեր ենք խաղում տնտեսության առողջ լինելու մեջ (լինի դա լոկալ, ազգային, թե համաշխարհային տնտեսություն): Այսինքն սպառողական վարքի վերաբերյալ մեր որոշումները ներգործում են ապրանքների ու ծառայությունների արտադրության, հետևաբար և դրա համար անհրաժեշտ ռեսուրսների և տրանսպորտի պահանջարկի վրա: Դրանք ներգործում են նաև այնպիսի կարևոր երևույթի վրա, ինչպիսին է աշխատողների զբաղվածությունը: Հաշվի առնելով այս ամենը` շատ կարևոր է մեր ուշադրությունը կենտրոնացնել սպառողի, նաև վարքի և առհասարակ սպառման հասկացության վրա:
Գրականության ցանկ
1. Գրիգորյան Ա., Մարքեթինգային հետազոտություններ և աուդիտ, Երևան, 2010թ., էջ 16
2. Уманская Л., Потребительское поведение, Москва, 2001, էջ
3. Ա.Ե.Զաքարյան,Ս.Շ.Սահակյան,Ա.Վ.Գրիգորյան,Ն.Ժ.Ղուկասյան, Լ.Շ.Սահակյան, Մարքեթինգի հիմունքներ, Երևան 2013 , էջ 76
4. Վ.Մ.Օրդուխանյան, Պահանջարկն ու սապողական վարքագծի տեսությունը, 2006թ. էջ 6
5. Голдсмит Р. Браун С., Психология Потребителя в маркетинге, Питер, 2001г., էջ 56
6. Котлер Ф., Вонг, Сантерс ДЖ, Основы менеджмента, 4-ое изд., Москва, 2009 с. 341
7. Lee J., Cultural Analisys in Overeas Operation, Boston էջ,132
8. Котлер Ф., Вонг, Сантерс ДЖ, Основы менеджмента, 4-ое изд., Москва, 2009 с. 341
9. Блекуэлл Р., Миниард П., Поведение потребителей, 10-ое изд., Питер, 2007г., էջ 45
10. Ф. Грейвс, Клиенталогия, 2012г. с. 98
11. Голдсмит Р. Браун С., Психология Потребителя в маркетинге, Питер, 2001г., էջ 64
…