Հատված
Կազմակերպության անխափան գործունեությունը պայմանավորված է արտադրական գործընթացներում պահանջվող նյութական ռեսուրսների առկայությամբ, իսկ քանի որ նյութական ռեսուրսները ձեռք են բերվում որոշակի խմբաքանակներով, ապա բնական է, որ առաջանում են պաշարների ձևավորման ու պահպանման հարցեր: Պաշար ասելով հասկացվում է երկու մատակարարումների միջև ընկած ժամանակահատվածում օգտագործվելիք ռեսուրսները: Պաշարների առկայությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս բացառել անընդհատ մատակարարման անհրաժեշտությունը: Պաշարներն արտադրության գործընթացի ապահովման անբաժանելի մասն են, իսկ պաշարների օգտագործման արդյունավետության վերլուծությունը՝ արտադրության տնտեսական վերլուծության կարևորագույն կոնկրետ գործառույթներից մեկն է:
Այսպիսով, կազմակերպության արտադրական ծրագրի իրականացման անհրաժեշտ պայմաններից մեկը նյութական պաշարներով ապահովվածությունն է: Նյութական պաշարների նկատմամբ կազմակերպության պահանջարկը կարող է բավարարվել տարբեր եղանակներով: Եթ»ավելանում է միավոր արտադրանքին բաժին ընկնող նյութական ծախսումների մակարդակը, ապա արտադրանքի ինքնարժեքը կարող է նվազել կազմակերպության գործարար ակտիվության աճի և հաստատուն ծախսերի տեսակարար կշռի փոքրացման հաշվին: Իսկ եթ»նվազում է միավոր արտադրանքին բաժին ընկնող նյութական ծախսումների մակարդակը, ապա տնտեսվում է նրա ինքնարժեքը, բարձրանում շահութաբերության աստիճանը և ապահովում ֆինանսական կայուն իրադրություն: Հետևաբար, յուրաքանչյուր կազմակերպության համար կարևորվում են նյութական պաշարների վերլուծության հարցերը:
Գրականության ցանկ
1. ՀՀՄՍ 2՝ Պաշարներ, 2012
2. Առաքելյան Կ. Ա., Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.
3. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
4. Շ. Դ. Էվինյան, «Արտադրական ծրագրի մշակման հիմունքն», Երևան 2004թ.,
5. Հաշվապահական հաշվառման ուսումնական ձեռնարկ, Երևան 2008թ.
6. Լ. Բադանյան, Կարճաժամկետ ֆինանսական կանխատեսումը արտադրական կազմակերպությունում, Տնտեսագետ, Երևան 2000,
7. Дж. Букан, Э. Кенигсберг, Научное управление запасами, Москва: Наука, 1967,
8. А.Р. Радионов, Р.А. Радионов, Логистика, Москва: Дело, 2002,
9. Ефимова О. В. Финансовий анализ: методы и процедуры. М. ФиС. 2001г
10. «Экономика предприятияե. Сергеев И.В. Москва 2005 г.
…