Հատված
Համաշխարհային տնտեսության պատմական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկային հարաբերություններն իրենց ուրույն տեղն են ունեցել քաղաքակրթությունների, հասարակարգերի և պետությունների ձևավորման, կայացման, զարգացման և անգամ կործանման գործում: Չնայած տնտեսության շուկայական համակարգի հայեցակարգը ենթադրում է պետության նվազագույն դերակատարություն, այնուամենայնիվ ժամանակակից բոլոր պետություններում հարկային համակարգերը շարունակում են կարևորագույն դեր խաղալ պետական համակարգի կենսագործունեության և զարգացման գործում:
Շուկայական տնտեսության պայմաններում, երբ պետական եկամուտների հիմնական մասը ձևավորվում է հարկային եկամուտների հաշվին, հարկային հարաբերությունների ոլորտում ձեռնարկվող ցանկացած միջոցառում իր դրական կամ բացասական ազդեցությունն է թողնում հասարակության առանձին խավերի վրա: Հետևաբար պետական եկամուտների մեխանիկական ավելացմանն ուղղված հարկային չկշռադատված քաղաքականության և բարեփոխումների իրականացման դեպքում հնարավոր է դեպքերի այնպիսի ընթացք, երբ հասարակության սոցիալապես անպաշտպան խավերին բաժին ընկնող հարկային բեռն ավելանա` ավելի խորացնելով հասարակության մեջ առկա խնդիրներն ու հակասություններ:
Գրականության ցանկ
1. «Հարկերի մասին» ՀՀ օրենք (14.07.1997),
2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք (30.09.1997),
3. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք (27.12.1997),
4. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք (22.12.2010),
5. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք (14.05.1997),
6. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք (07.07.2000),
7. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք (19.12.2012),
8. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք (07.07.1998),
9. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենք (22.12.2010),
10. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք (03.03.1998),
11. «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվություն,
…