Հատված
Իրացվելիության կառավարումը հանդիսանում է ՀՀ առևտրային բանկերից յուրաքանչյուրի կարևորագույն խնդիրներից մեկը: Յուրաքանչյուր բանկ պետք է ձևավորի իրացվելիության ռիսկի կառավարման իր մոտեցումները՝ կախված մի շարք գործոններից, այդ թվում՝ բանկի չափերից և նրա կողմից իրականացվող գործառնությունների բնույթից, ծավալներից ու բարդությունից, ինչպես նաև ֆինանսական շուկայի առանձնահատկություններից: Իրացվելիությունը կամ բանկի՝ ակտիվների աճը ֆինանսավորելու և առանց էական կորուստների պարտավորությունները ժամանակին մարելու կարողությունը, շատ է կարևորվում յուրաքանչյուր բանկի կենսունակության տեսանկյունից: Բանկերը, վերափոխելով կարճաժամկետ պարտավորությունները երկարաժամկետ ակտիվների, ենթարկվում են իրացվելիության ռիսկի: Իրացվելիության ռիսկն այն ներկա կամ ապագա հավանականությունն է, երբ բանկն ի վիճակի չի լինի ժամանակին բավարարել իր պարտատերերի պահանջներն առանց լրացուցիչ կորուստներ կրելու, ինչը բացասաբար կազդի բանկի շահույթի և/կամ կապիտալի վրա:
Ինչպես և այլ ռիսկերի կառավարման պարագայում, իրացվելիության ռիսկի կառավարումը ենթադրում է բանկի կողմից որոշակի քաղաքականության ընդունում, բանկի խորհրդի և գործադիր մարմնի արդյունավետ հսկողություն, ինչպես նաև ռիսկի ճանաչում, գնահատում, մոնիթորինգ և կառավարում/նվազեցում: Այդ իսկ պատճառով էլ ռիսկի այս տեսակի ուսումանսիրությունը խիստ կարևրովում է բանկային գործունեության ոլորտում:
Գրականության ցանկ
1. Ա.Դ. Սիմոնյան «Ռիսկ տնտեսական հասկացությունը և դրա դերը բանկային գործում», Երևան 2007թ.
2. Աբրահամյան Ա. «Ռիսկի կառավարման դերը և առանձնահատկությունները գործարարության մեջ» Երևան 2009թ, էջ 90-94
3. Ա. Շաքարյան «Ռիսկը բանկային գործունեության ոլորտում և դրա գնահատումը» Էկոնոմիկա, 2000թ. էջ 23-26
4. Ասլանյան Ա. «Բանկի կապիտալը բնութագրող հիմնական ցուցանիշների վերլուծություն», էջ 277—279
5. Բուլանիկյան Ս., Չատինյան Գ և ուրիշներ, «Ձեռնարկատիրկան ռիսկ», Երևան 2000թ, էջ .36
6. Сипкин. Д,Ж. ‘‘Упровление финансами в комерческом банке’’, 1994г.
7. Севрук В,Т, ՛՛Анализ уровня рисков‘‘, Ж, ‘’Бухгалтерский учет‘‘; М. 1993г.
8. Бартон Т.Л. и др. Комплексный подход к риск-менеджменту: стоит ли этим заниматься. М., Вильямс, 2003.
9. Центральный Банк Российской Федерации, Инструкция № 139-И об обязательных нормативах банков, Вестник Банка России № 74 (1392), Москва, 2012,
…