Հատված
Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական որոշակի միջոցներով ապահովվածություն: Փաստենք, որ տ եղական ինքնակառավարման ֆինանսական համակարգում առաջատար տեղը պատկանում է համայնքների բյուջեներին: Համայնքի բյուջեն դրամական մուտքերի և ելքերի այն ամբողջությունն է, որը տնօրինվում է տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման և համայնքային նշանակության խնդիրները լուծելու նպատակով: Այսինքն` համայնքի բյուջեն կարելի դիտել որպես տեղական ինքնակառավարման մարմնի ֆինանսական կենսունակությունը և լիազորությունների իրականացումը ապահովող հիմնական գործոն: Այն միտված է համայնքի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը և ռեսուրսային ներուժի ավելացմանը:
Բյուջեն պետության անհրաժեշտ գործոն է և նրա ինքնիշխանության հիմքը: Բյուջեների միջոցով ձևավորվում են համապատասխան պետական կամ համայնքների դրամական ֆոնդերը, որոնք ապահովում են վերջինիս ընդհանուր նշանակության խնդիրների լուծումը, ֆինանսական հիմք են ստեղծում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացման համար:
Բյուջեն վճռական դեր է խաղում հանրապետության ամբողջ տնտեսության մակարդակով արժեքային համամասնությունների ձևավորման ու կարգավորման, ինչպես նաև տնտեսության վերակառուցման և կառուցվածքային փոփոխությունների գործնական խնդիրների լուծումն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով ապահովելու գործում: Համայնքների բյուջի»իրագործման միջոցով է հանրապետության կառավարությունն իրականացնում ֆինանսական ներգործություն գիտատեխնիկական առաջընթացի խթանման, տնտեսական և սոցիալական նոր ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման, ինչպես նաև առանձին ժամանակահատվածներում տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու և կայունացնելու, ֆինանսներն առողջացնելու և դրամաշրջանառությունը կարգավորելու ծրագրերի մշակման ու կենսագործման վրա:
Միաժամանակ, համայնքային բյուջեների եկամուտների ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով պետական կառավարման մարմինները սոցիալական խնդիրներից բացի անհրաժեշտաբար իրականացնում են երկրի առանձին տարածաշրջանների միջև հավասարաչափ զարգացման միտումների ապահովում` առանցքային նշանակություն ունեցող հիմնախդիրների բացահայտման տեսանկյունից:
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Գրականության ցանկ
1. Թ. Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ, Երևան, 2003,
2. Ա. Ջանջուղազյան, Բյուջեների կատարման գործընթացը ՀՀ-ում, Եր., 2007,
3. Գ. Կիրակոսյան, Ի Խլղաթյան, Տնտեսագիտության տեսություն, «Տնտեսագետ», Երևան, 2009,
4. Լ.Հ.Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, «Տնտեսագետ», Երևան 2007,
5. Վլ. Հարությունյան, Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, «Զանգակ-97», 2003,
6. Ն. Կիրակոսյան, Հ. Օրդյան, Տարածքային զարգացում և կառավարում, Պետական ծառայություն, Երևան 2005թ.
7. ՀՀ Կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիր,
8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, 1997թ.,
9. Հայաստանի Հանրապետության 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիր
10. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 2002,
…