Հատված
Սոցիալական պաշտպանության պարզագույն ձևերը գոյություն են ունեցել հասարակության զարգացման ամենավաղ փուլերում: Այսօր սոցիալական պաշտպանությունը համարվում է յուրաքանչյուր պետական համակարգի գործառնության կարևոր մասը:
Սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է համարվում պետության կողմից սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը և կանխարգելումը:
Բնակչության սոցիալական պաշտպանության իրականացումն ընդհանրապես ցանկացած պետության կողմից երկրի կայունության պահպաման, քաղաքացիներին որոշակի պայմաններում ապրելու և գործառնելու հիմքն է հանդիսանում: Եվ հենց այդ պաշտպանության մի ճյուղ է հանդիսանում կենսաթոշակային ապահովության ոլորտը:
ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգը ներկայումս լայնածավալ բարեփոխումների փուլում է. ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որի շրջանակներում նախատեսվում է բաշխողական կենսաթոշակային համակարգից անցում կատարել բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ շեշտադրելով ապահովագրական կենսաթոշակի գաղափարը: Բարեփոխման նպատակն է պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, կենսաթոշակային համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ապահովել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն /ընդունված 05.07.1995/
http://www.parliament.am/parliament.php?id=constitution
2. Աշխատանքային տարիքային կենսաթոշակի չափի ավելացում 2015թ.-ի հունվարի 1-ից http://www.ssss.am/arm/pensions/pension
3. Ապահովագրության մասին ՀՀ օրենքը /ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին/ http://www.arlis.am/documentview.aspx?docid=1656
4. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգ. Ներդրման մարտահրավերներ և միջազգային փորձ, USAID, Երևան, 2014թ.:
5. Կառավարության որոշումը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ https://docviewer.yandex.ru/-1487-Ն
6. Կենսաթոշակային բառարան http://www.epension.am/am/dictionary_pension/pensiondict
7. Կենսաթոշակային բարեփոխումներ http://www.sif.am/arm/pension-reforms/
8. «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողով http://civilnet.am/2012/
9. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նախագիծ, Երևան, 2008թ.:
10. «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագիր, հիմնական սկզբունքներ, ռազմավարական ուղղություններ, մարտավարական քայլեր, կանխատեսումներ 2008-2080թթ. համար», ՀՀ կենտրոնական բանկ, Երևան, 2008թ. 212 էջ http://www.intemationallivina.com/
…