Հատված
Ժամանակակից տնտեսությունում ապահովագրությունը կարևոր և անհրաժեշտ գործիք է, որն ապահովում է տնտեսական կայունությունն ու անվտանգությունը, գործարարության զարգացումը, բազմաթիվ բնական, տեխնածին և այլ ռիսկերից արդյունավետ պաշտպանությունը, պետական սոցիալական քաղաքականության իրագործումը: Զարգացած երկրների ապահովագրական շուկաներում, հատկապես, կարևորվում է կյանքի ու սոցիալական ապահովագրությունը, որպես բնակչության խնայողությունները երկարաժամկետ ներդրումներում ներգրավելու առավել արդյունավետ եղանակներից մեկը: Միջազգային փորձը վկայում է, որ ապահովագրական ենթակառուցվածքների լիարժեք ձևավորումը նպաստում է ազգային տնտեսության նկատելի զարգացմանը: Վերջինի ձևավորման կարևորությունը դրսևորվում է նրանով, որ ապահովագրության միջոցով կազմավորվում են խոշոր ներդրումային ռեսուրսներ, իսկ պետությունը շահագրգռված է դրանք ուղղելու ազգային տնտեսության պահանջներին, ինչպես նաև աջակցել բնակչության սոցիալական վիճակի կայունացմանը:
ՀՀ ապահովագրական շուկան, որի տարրերը սկսել են ձևավորվել դեռևս պլանային տնտեսության օրոք, համաշխարհային ապահովագրական շուկան ներկայացնող երկրների համեմատությամբ սաղմնային փուլում է և զգալիորեն հետ է մնում մատուցվող ծառայությունների տեսակներով, կառուցվածքով, խտության և ՀՆԱ ներթափանցման մակարդակը ներկայացնող ցուցանիշներով:
Գրականության ցանկ
1. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Գլուխ 54(ընդունված 1998 թ., մայիսի 5)
2. ՀՀ Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին օրենք (ընդունված 2007թ., ապրիլ 9)
3. Արմինֆո տեղեկատվական գործակալության նյութեր
4. Ապահովագրական գործ, ուսումնական ձեռնարկ, պրոֆ. Ա. Ճուղուրյանի, Կ. Աբգարյանի խմբագրությամբ, 2007թ.
5. Ապահովագրական գործ, ուսումնական ձեռնարկ, Կարեն Կիրակոսյան, 2011թ.
6. Страхование, Учебник, С. Б. Богоябленский 2003г.
7. Страхование, Принципы и практика, Девид Бланд, 1998г.
8. Основы страховой деятельности, Архипов А. П., 2002г.
9. Страхование, А. И. Балабанов, 2003г.
10. Страховой бизнес, Р. Т. Юлдашев, 2000г.
…