Հատված
Աշխարհի ցանկացած երկրի տնտեսական հաջողությունը հիմնվում է արտաքին առևտրի վրա: Դեռ ոչ մի երկրի չի հաջողվել ստեղծել առողջ տնտեսություն` դուրս մնալով համաշխարհային տնտեսական համակարգից: Համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու լավագույն միջոց է հանդիսանում միջազգային առևտրին ակտիվ մասնակից դառնալը: Աշխարհատնտեսական կապերի փոփոխությունների դինամիկան, նրանց գլոբալացումը մի կողմից, տնտեսական կապերի տեղայնացման գործընթացները մյուս կողմից, ժամանակակից տնտեսության զարգացումը դարձնում են դժվար և ոչ միանշանակ, մրցակցությունը հասնում է մինչև կառավարչական մակարդակ: Ի հայտ է գալիս օբյեկտիվ պահանջմունք իրականացնելու այնպիսի արտաքին տնտեսական քաղաքականություն, որը կկարողանար օգնել ազգային ընկերություններին մաքսիմալացնել իրենց հաջողություններն արտաքին շուկայում: Դա տանում է պետության դերի ամրապնդմանը: Չնայած ժամանակակից արտաքին տնտեսական գործունեության ազատականացման միտումներին` պետության կողմից միջազգային առևտրի աջակցությունը չի կորցնում իր արդիականությունը: Արտահանման աջակցությանն ուղղված միջոցառումները կարևոր են ցանկացած երկրի համար` անկախ տնտեսական զարգացման մակարդակից, նրանց նպատակներից, արտադրության ծավալներից և կառուցվածքից:
Առավելություններից են արտաքին առևտրի բավականին ազատական ռեժիմը, մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը, աշխատուժի ցածր արժեքը, տնտեսապես հզոր սփյուռքի առկայությունը, գիտական ներուժը և այլն: Հայաստանը միաժամանակ ունի նաև մրցակցային թերություններ, որոնք վերաբերում են քաղաքական հիմնախնդիրների և աշխարհագրական դիրքի պատճառով առաջացած տրանսպորտային սահմանփակումներին, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում ներմուծվող հումքից արտադրության մեծ կախվածությանը և այլն:
Գրականության ցանկ
1. «ՀՀ և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենք, 2015թ.
2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենք, 2015թ.
3. «Եվրասիական տնտեսական միության մասին»պայմանագիր
4. «ՀՀ Եվրասիական Տնտեսական Միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիր
5. «Եվրասիական տնտեսական միության մասին»պայմանագիր,
6. ՀՀ կառավարության» ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N1524-Ն որոշում, 2014թ.
7. ՀՀ կառավարության»Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները միաձուլման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի զարգացման հիմնադրամ ստեղծելու, ,Զարգացման հայկական գործակալություն» ՓԱԿ Բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին»N1523- Ն որոշում, 2014թ.
8. ՀՀ կառավարության» Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N1129- Ա որոշում, 2013թ.
9. ՀՀ Կառավարության»ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին» N231-Ա որոշում, 2014թ.
10. ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման կարգ:
..