Հատված
Զարգացող շատ երկրներում գյուղատնտեսությունը շարունակում է մնալ տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը և մարդկանց եկամուտների ձևավորման հիմանական աղբյուրը: Միևնույն ժամանակ այն հանդիսանում է ամենախոցելի ոլորտներից մեկը՝ հատկապես տարերային աղետների նկատմամբ, որոնց թիվն էլ ավելի է մեծանում կլիմայական գլոբալ փոփոխությոան պայմաններում: Ուստի՝ գյուղատնտեսական ռիսկերի կառավարման համակարգված մեթոդների կիրառումը կարող է հանգեցնել ճյուղի արդյունավետության մակարդակի բարձրացմանը:
Մասնավորապես կարելի է նշել, որ համաձայն պաշտոնական տվյալների, գյուղատնտեսության ոլորտը միանշանակ զարգացում է արձանագրում ՀՀ-ում, սակայն թերևս որոշ ցուցանիշների համադրման արդյունքում բոլորովին էլ ոչ ոգևորիչ արդյունքներ են արձանագրվում: Այդ իսկ պատճառով ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար իրականացվող միջոցառումների շրջանակներում կարևորագույն տեղ է զբաղեցնում պետական մասնակցությամբ՝ գյուղատնտեսության ոլորտում գործող ապահովագրական արդյունավետ համկարգի ներդրումը, առանց որի գյուղատնտեսության զարգացման որևէ ծրագիր լուրջ հեռանկարներ չի ունենա:
Գյուղատնտեսության կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը արդյունավետ ապահովագրական համակարգի ներդրումն է, իսկ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման գործում կարևոր նշանակություն ունի ռիսկերի գնահատման գործընթացը, որը միայն մասնավոր ապահովագրական ընկերությունը չի կարող իրականացնել, այստեղ կարևորվում են ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև հիդրոծառայության կայանների կողմից տրամադրված տվյալները, որոնք թույլ կտան ճիշտ գնահատել ռիսկերը: Ապահովագրական ռիսկերի գնահատումը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման մեխանիզմ մշակել, դրանք տարբերակել հանրապետության տարածաշրջանների, սոցիալ-տնտեսական և բնակլիմայական յուրօրինակ պայմաններում գտնվող բնակավայրերի:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը և զարգացումը պահանջում է երկար տարիների աշխատանք: Բացի այդ գյուղատնտեսության ապահովագրությունում իրականացվող գործընթացները բարդ են և պահանջում են հատուկ փորձաքննություն: ՀՀ-ի համար բարդ խնդիր է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության իրականացման համար միջոցներ որոնելը, քանի որ վնասների հատուցման համար ՀՀ կառավարության պահուստային հիմնադրամից հատկացվող միջոցները սահմանափակ են:
Գրականության ցանկ
1) «Ապահովագրության մասին» ՀՀ օրենք, ընդունված 2004 թվականի Հունիսի 11-ին
2) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 5 (ընդունված 09.04.2007, ուժի մեջ՝ 30.09.2007)
3) «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենք ընդունված 2005 թ.-ի դեկտեմբերի 22-ին
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, 54-րդ գլուխ
5) ՀՀ ապահովագրության մասին օրենք, հոդված 2 , www.arlis.am
6) ՀՀ ապահովագրության մասին օրենք, հոդված 6, www.arlis.am
7) 2000թ. Նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարության թիվ 48 արձանագրային որոշմամբ հաստատված՝»ՀՀ-ում ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի զարգացման հայեցակարգ», էջ 1
8) ՀՀ Կառավարության որոշում N 1357-Ա,19 նոյեմբերի 2015 թվական
9) Федеральный закон от 25 июля 2011 года № 260-ФЗ “О государственной поддержке в сфере сельскохозяйственного страхования и о внесении изменений в Федеральный закон”, Москва,Кремль,www.mcx.ru
10) …