Հատված
Ֆինանսական համակարգի կայունությունը տնտեսական դինամիկ զարգացում ապահովելու համատեքստում առաջնային կարևորություն ունեցող խնդիրներից է: Երկրում արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացնելու և տնտեսական աճ ակնկալելու հիմնական խնդիրներից մեկը ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է: Ֆինանսական համակարգի միջոցով դրամավարկային քաղաքականության միջոցառումները արդյունավետորեն փոխանցվում են տնտեսության մյուս հատվածներին: Շատ երկրների կենտրանական բանկերի համար ֆինանսական կայունության ապահովումը առաջնային խնդիրներից մեկն է: Ցածր գնաճը, գործազրկության մակարդակը, բարձր տնտեսական աճը, որպես դրամավարկային քաղաքականության նպատակներ, ժամանակակից տնտեսություններում չեն կարող ապահովվել առանց զարգացած և կայուն ֆինանսական համակարգի միջնորդության: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ բացահայտվեց, որ զարգացած երկրների մեծ մասի կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության կողմնորոշիչ նպատակները` գների կայունությունն ու կայուն տնտեսական զարգացման ապահովումը, սկսեցին հակասել ընդհանուր ֆինանսական կայունության պահպանման ոչ պակաս կարևոր նպատակին: Առաջացավ գների կայունություն — ֆինանսական կայունություն երկընտրանքը․ մի կողմից ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է, մյուս կողմից՝ գնաճի դեմ պայքարի մարտահրավերը: Ֆինանսական կայունության պայմաններում դրամը և դրան հավասարեցված ցպահանջ ավանդները պետք է պատշաճ կերպով իրականացնեն միասնական վճարման միջոցի և արժեքի չափման գործառույթները:
Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Գ. Անցումային տնտեսության վերափոխումները: «Տնտեսագետ», Երևան 2002:
2. Քոթանյան Մ. «Շուկայական էկոնոմիկա», ՀՀ ԳԱԱ « Գիտություն», 1998. Էջ47:
3. Абрютина М. С., Грачев А. В. Анализ финансого-экономической деятельности предприятия( учебно-практикческое пособие). М., 1998, стр. 211.
4. Schumpeter, J. A., “ The Theory of Economic Development”. Cambridge Harvard, 1934 University Press.p.115
5. Levine, R. and S. Zervos, “ Srock markets, banks, and economic growth” Ameriqan Economic Review 88, 1998 pp 537 — 558
6. La Porta, R., F. Lopez-de- Silanes, A. Shleifer, and R. Vishny, “ Law and finance.” Journal of Political Economy 106 (6), 1998, pp. 1134-1155.
7. Goldsmith, R. W., “Financial Structure and Development. New Haven: Yale University Press 1969.p.56
8. Dermirguc-Kunt, A. and R. Levine, “Bank-based and market-based financial aystem: Cross-coiuntry comparisons” In: Dermirguc-Kunt, A. and R. Levine ( eds), Financial Structure and Economic Growth: A Cambridge: MIT Press. IMF WP/00/213, Issues in the Unification of Financial Sector Supervision 2001, pp. 81-140.
9. www.cba.am
…