Հատված
Շուկայական տնտեսության պայմաններում շինարարության ինտենսիվ զարգացումը ապահովվում է արտադրական ռեսուրսների լավագույն օգտագործման, արտադրության տեխնիկական ու ֆինանսական նախապատրաստման արդյունավետության բարձրացման, ողջ արտադրության զարգացման շնորհիվ: Վերջինս հնարավոր է դառնում, եթե տնտեսական զարգացման գործընթացները կարգավորվում են կառավարման տնտեսական մեթոդների ռացիոնալ կիրառմամբ:
Շինարարության ինտենսիվ զարգացումը պայմանավորված է վերարտադրության գործընթացի ակտիվացմամբ: Դրա արդյունավետությունն անմիջականորեն կախված է արտադրողական ուժերի և արտադրության գործոնների զարգացման մակարդակից, շինարարական կազմակերպություններում գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների ներդրման աստիճանից, որոնք պայմանավորում են ոլորտի առաջանցիկ տեմպերով աճը: Շուկայական տնտեսության պայմաններում շինարարության արդյունավետության բարձրացումն էապես պայմանավորված է շինարարության ոլորտի առանձնահատկություններով: Ընդ որում, կազմակերպությունների տեխնիկական մակարդակի և գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները փոխկապված են, իսկ դրանց հաշվարկման մեթոդաբանությունը պայմանավորված է շինարարության կառավարման կազմակերպական համակարգով: Դա է պատճառը, որ շինարարության ոլորտում շարունակական բարեփոխումների համատեքստում պետք է ձևավորել ու արդիականացնել կառավարման համակարգը` հիմնական ուղենիշ ընդունելով արդյունավետության բարձրացումը:
Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Գ.Ե., Ղուշչյան Հ.Բ., Տիգրանյան Ի.Տ., «Տնտեսագիտական բացատրական բառարան»: Եր., «Տնտեսագետ», 1999, 464էջ:
2. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, Շինարարություն, 2002-2012թթ.:
3. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, Շինարարություն, 2005-2015թթ.: http://armstat.am/file/article/sv_05_14a_123.pdf
4. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2005-2015թ.:
5. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Ճգնաժամից դեպի նոր զարգացում» Հայաստանի տնտեսական զեկույց, 2009, 102էջ:
6. ՀՀ կառավարություն, «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին»: N 626-ն որոշում, 08.05.2003թ.:
7. ՀՀ կառավարություն, «Քաղաքաշինության բնագավառում շենքների և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին», N 774-Ն որոշում, 02.07.2009թ.:
8. ՀՀ կառավարություն, «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին», N 778-Ն որոշում, 02.07.2009թ.:
9. ՀՀ կառավարություն, «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված`ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագիրը հաստատելու մասին», N 384-Ն որոշում, 08.04.2010թ.:
10. ՀՀ կառավարություն, «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր», N 442-Ն որոշում, 27.03.2014թ.:
…