Հատված
Սահմանադրություններն ի սկզբանե ձևավորվում են երկար գոյություն ունենալու համար, սակայն ժամանակի ընթացքում, սահմանդրության կիրառման և հասարակական փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում այն հարմարեցնել նոր պայմանների հրամայականին, քանի որ հասարակությունը հարափոփոխ է, և հնարավոր չէ քարացած նորմերով կարգավորել այն: Առաջադիմական սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որ մի կողմից հնարավորություն տա արագ ու ճուն արձագանքել հասարակական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին՝ օրենքների միջոցով, մյուս կողմից՝ կանխի սահմանադրության նենգափոխումը ընթացիկ օրենսդրության միջոցով: