Հատված
Համաշխարհային տնտեսության պատմական զարգացումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկային հարաբերությունները իրենց ուրույն դերն են ունեցել պետությունների ձևավորման, կայացման, զարգացման գործընթացում: Պետականության պատմական ձևավորման ողջ ընթացքը վկայում է, որ հարկերը համարվել են պետական կառավարման գործընթացի անբաժան մաս՝ գործիք, ուստի հարկային հսկողության տեսության և իրավական կարգավորման նկատմամբ հետաքրքրությունը անհերքելի է: Հայաստանի Հանրապետության տնտեսության անցումը շուկայական հարաբերություններին, անհրաժեշտություն առաջացրեց արմատական փոփոխություններ կատարել երկրի ֆինանսաբյուջետային համակարգում, այդ թվում նաև հարկագանձման գործընթացի կարգավորման մոտեցումներում: Հարկային բարեփոխումների ընթացիկ փուլում, անընդհատ իրականացվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հարկային հսկողության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրությունները պահպանում են իրենց արդիականությունը, ինչով էլ հիմնավորվում է սույն թեմայի կարևորությունը: Երկրի տնտեսությունում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունները հարկային հարաբերությունների շուրջ հասարակության հետաքրքրության աճի շարժառիթ են, ինչի հետևանքով հարկային հսկողության կատարելագործման մեխանիզմների շուրջ նորանոր առաջացող քննարկումների լայն տիրույթը վկայում է նրա կարևորության մասին: ՀՀ շուկայական հարաբերությունների հետագա զարգացմանը զուգընթաց, դրական ազդեցություն ունեցող գործոնների և միտումների աճը ավելի ու ավելի լայն մասշտաբով պայմանավորված է լինելու հարկային հսկողությամբ: Ուստի հարկային հսկողության կատարելագործման մեխանիզմները պետության հետագա զարգացման արդի լծակ են, ինչով էլ պայմանավորված է հետազոտության թեմայի կարևորությունը և արդիականությունը: Միևնույն ժամանակ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հարկային բարեփոխումներ և մշակվել է ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, ինչը ևս մեկ անգամ կարևորում է սույն աշխատանքի ուսումնասիրության կարևորությունը ու արդիականությունը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով,
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդունվել է` 01.07.1998, ուժի մեջ է մտել`12.01.1999, ՀՀՊՏ 1998.09.21/22(55):
3. Հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունվել է 14.04.1997, ուժի մեջ է մտել 30.05.1997, ՀՀՊՏ 1997.05.20/11:
4. Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունվել է 17.05.2000, ուժի մեջ է մտել 01.07.2000, ՀՀՊՏ 2000.06.23/14(112):
5. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենք:
6. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենք:
…