Հատված
Քրեական իրավունքի գիտությունը լուրջ տեղ է հատկացնում հանցագործությունների որակման հիմնահարցերին, քանի որ ցանկացած հանցակազմի վերլուծության կամ հանցագործության ուսմունքին առնչվող ցանկացած ինստիտուտի հետազոտման ժամանակ առաջնային նշանակություն է ստանում հանցագործությունների որակումը:
Հանցագործությունների որակման հասկացությունը քրեական իրավունքի գիտության կարևորագույն հասկացություններից է, քանի որ որակել հանցագործությունը` նշանակում է իրավաբանական գնահատական տալ դրան, մատնանշել այն քրեաիրավական նորմը, որը բովանդակում է կատարված հանցագործության հատկանիշները: Հատկանշական է, որ հանցագործությունների որակման կանոնները քրեական իրավունքի տեսության մեջ ձևավորվել են հիմնականում որակման սխալների, դրանց պատճառների և հաղթահարման ուղիների վերլուծության հիման վրա:
Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական օրենսգիրք, 18.04.2003թ.
2. ՀՀ քրեական իրավունք: Ընդհանուր մաս: Դասագիրք բուհերի համար: ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012
3. ՀՀ քրեական իրավունք: Հատուկ մաս: Դասագիրք բուհերի համար: ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2007,
4. Аветисян С.С. Соучастие в преступлениях со специальным составом. Монография. — М.: ЮНИТИ-ДАНА, Закон и право, 2004.
5. Арутюнов А. Проблемы ответственности соучастников преступления // Уголовное право. 2001, № 3,
6. Галиакбаров P.P. Квалификация групповых преступлений. — М.: Юридическая литература, 1980.
7. Галиакбаров Р. Особенности квалификации многосубъектных преступлений // Рос. юстиция. 2002, N 10,
…