Հատված
Ցանկացած առաջավոր երկրում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ուղղությամբ մշակվող ամենաարդյունավետ քաղաքականությունը հիմնված է կառավարման ստորին օղակների (համայնքների) ծրագրային զարգացման և նպատակային ֆինանսավորման հայեցակարգի վրա: ՀՀ համայնքների բյուջեները բյուջետային համակարգի անբաժան ինքնուրույն մասն են: Այդ ինքնուրույնությունն արտահայտվում է համայնքներում բյուջետային գործընթացի կազմակերպման և իրականացման, այն է` դրանց ձևավորման, հաստատման, կատարման և վերահսկողության առանձնահատուկ` պետական բյուջեին բնորոշ համապատասխան ընթացակարգերից որոշակիորեն տարբերվող գծերով: Դրա հետ մեկտեղ` համայնքների բյուջեները, լինելով բյուջետային համակարգի անբաժան մաս, փոխադարձաբար սերտ կապված են պետական բյուջեի հետ:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 1995թ.
2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, ՀՀՊՏ #21 (196), 21.06.2002, Երևան 2006, էջ 33
3. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
4. ,Տեղական ինքնակառավարման հիմունքներե: Ուսումնական ձեռնարկ, տ.գ.դ.պրոֆեսոր Է. Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ, Երևան, «Պետական ծառայություն» 2000 թ.:
5. Տեղական ինքնակառավարման հիմունքներ, Նոր զարգացումներ, Ուսումնական ձեռնարկ, տ.գ.դ., պրոֆ. Է.Հ. Օրդյանի ընդհ. խմբագրությամբ, Երևան 2002,
6. Թումանյան Դ., Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող կապիտալ տրանսֆերտները Հայաստանում, Քաղաքականության առաջարկներ և ուսումնական նյութեր, Երևան 2006թ.:
7. Ա.Մինասյան, Թ.Օհանյան, ՀՀ համայնքների ֆինանսական ապակենտրոնացման հիմնախնդիրները, Բանբեր ՀՊՏՀ, 2014թ.,
8. Վ.Ռ. Մովսիսյան, Ֆինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում — Եր. Նոյյան տապան, 2007:
…