Հատված
20-րդ դարի սոցիալ-քաղաքական փորձը բազմաթիվ նորամուծություններ ներմուծեց հասարակական մտքի մեջ: Հենց 20-րդ դարն է ճանաչվել որպես ուտոպիաներով ամենահարուստ դարաշրջան. ոչ միայն ուտոպիաներով, այլ նաև դրանց տարբեր մոդիֆիկացիաներով և դրանք իրականացնելու ձգտումներին ուղղված գործնական քայլերով: Հասարակական գիտակցության վրա ազդելու, հասարակական մոբիլիզացիոն ներուժ ունենալու իրենց բնութագրականներով բոլոր սոցիալական տեսություններն ունեն ուտոպիային բնորոշ հատկանիշներ: Սոցիալական ուտոպիան ապրում է իր սեփական օրենքներով և սկզբունքներով, որոնք շոշափելի ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա՝ գրավեկով ոչ միայն խոշոր քաղաքական գործիչների, այլ նաև հասարակ քաղաքացիների ուշադրությունը: Ավելին, ուտոպիստական գաղափարները հեշտորեն ներխուժում են քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ծրագրային դրույթների, զանգվածային և տեսական գիտակցության մեջ՝ դառնալով հասարակության սոցիալ-քաղաքական կյանքի անբաժան մասնիկը: Եվ ողջ 20-րդ դարը դրա վառ ապացույցն է: Էական է նաև այն, որ հասարակական զարգացման հեռանկարները, դուրս գալով մարդկության գլոբալ խնդիրների նոր մակարդակ, ներկայումս գտնվում են գիտական հայեցակարգերի բազմաթիվ հետազոտողների ուշադրության կենտրոնում: Շատ հետազոտողներ սոցիալական ուտոպիաներում տեսնում են ոչ թե խելացնոր հույսերի մարմնացում, այլ «նոր մտածողության» գերազանցություն, որն այդքան անհրաժեշտ է 21-րդ դարում:
Գրականության ցանկ
1. «Կապիտալ», գիրք III, գլուխ 48
2. Է. Ա. Հարությունյան, Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն գործունեության համակարգ, Եր, 2000:
3. Է. Հարությունյան, «Էթնոմշակութային ապաստարանը» որպես գոյատևման գեղագիտական նախագիծ, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 132.4, 2010:
4. Шацкий Е. Утопия и традиция. М., 1990
5. Аинса Ф. Реконструкция утопии. М., 1999
6. Чаликова В. Предисловие // Утопия и утопическое мышление: Антология зарубежной литературы. М., 1991
7. Полетаев А. В., Савельева И. М. Циклы Кондратьева и развитие капитализма. М., 1994.
…