Էթնիկական բախումների խութերը Հարավային Կովկասում

Գին՝ 11500դրամ
Էջերի քանակ՝ 23էջ
Աշխատանքի տեսակ՝ Դիպլոմային
Աշխատանքի ID` 945

Բովանդակություն

Գլուխ 1. Էթնիկական բախումների խութերը Հարավային Կովկասում
1.1 Աբխազիա, Հարավային Օսիա, Լեռնային Ղարաբաղ. համեմատական վերլուծություն: Հարավային կովկաս և Հայաստան, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական վերլուծություն
1.2 Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հրամայականները

Հատված

Խորհրդային միության անկումը մեկնարկ հանդիսացավ Միության կազմում գտնվող մի շարք ժողովուրդների ազգային ինքնորոշման և ազգային ինքնագիտակցության բարձրացման և ակտիվացման համար, վարչահրամայական համակարգից ազատ գործելու հնարավորություն ընձեռնվեց, մինչ այդ մի պետության տարածքում բնակվող ժողովուրդները հայտնվեցին տարբեր պետությունների կազմում, ինչն էլ կրկին բորբոքեց խորհրդային տարիներին սառեցված հակամարտությունները և պատճառ հանդիսացավ բուռն կոնֆլիկտների և պատերազմների համար, որոնցից շատերը դեռևս լուծում են պահանջում: Թեժացավ մոտ 70 տարի ծխացող Լեռնային Ղարաբաղի հարցը:
Չքննարկելով Արցախի՝ պատմական Հայաստանի անբաժան մաս լինելու հանգամանքը, նշենք, որ Անդրկովկասի երեք ազգային պետությունների սահմանների որոշման և կազմավորման նախնական շրջանում Լեռնային Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, անկախ այն բանից, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հակառակն ապացուցել: 1918 թվականի մայիսի վերջերից մինչև 1920 թվականի ապրիլ ամիսը, այսինքն` մինչև Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումը, Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ: Լեռնային Ղարաբաղը զավթելու` Ադրբեջանի կառավարության բոլոր փորձերը անհաջողության են մատնվել:

Գրականության ցանկ

Պատվիրել/