Հատված
Միջազգային տնտեսական բազմաբնույթ հարաբերությունների, երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը XX դարի կեսից այնպիսի աննախադեպ քանակական ու որակական առաջընթաց ապահովեց, որ, չնայած ժամանակ առ ժամանակ կրկնվող տնտեսական ճգնաժամերին, շարունակում է պահպանվել որպես կայուն երևույթ: Աշխարհի առաջատար պետությունների ջանքերի համախմբման նպատակը, երկրորդ համաշխարահային պատերազմից հետո, ոչ միայն պատերազմող երկրների քայքայված տնտեսությունների վերականգնումն էր, այլև միջազգային տնտեսական հարաբերությունները կարգավորող միասնական մարմինների ձևավորումը: Միջազգային տնտեսական կազմակերպությունների գործունեությունը պետք է ուղղվեր արտաքին առևտրի ազատականացմանը, կորպորացիաների գործունեության ընդլայնման ճանապարհով աշխարհի տարբեր երկրներում կապիտալ ներդրումների հոսքերի ավելացմանը, ֆինանսական շուկաների փոխկապվածության աճին ու արժութային հարաբերությունների վերազգային կարգավորմանը:
Գրականության ցանկ
1. ՀՀ Կենտրոնական բանկ, Գնաճի հաշվետվություն, Դրամավարկային քաղաքականության ծրագիր, 3-րդ եռամսյակ, 2015,
2. Հայաստանի վիճակագրական տարեգիրք – 2016թ.,
3. ՀՀ կառավարության 25.09.2008թ. N1096-Ն որոշում
4. «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենք
5. Գալոյան Դ., ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակության համեմատական վերլուծությունը, Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները, Գիտաժողովի նյութեր, Երևան 2012,
6. Գալոյան Դ., Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ասպեկտները, Հեղինակային հրատարակություն, Երևան 2014,
7. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.,
8. Գ.Կիրակոսյան, Անցումային տնտեսության վերափոխումները, Տնտեսության հարցեր, Երևան 2002,
9. Մարկոսյան Ա., Պետությունը և շուկան. գիրք առաջին, Ե., 2000,
10. Մարկոսյան Ա., Հայաստանը XXI դարի մարտահրավերների առջև, Ե., 2004,
11. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ,
12. Հ. Ղուշչյան, Մակրոտնտեսական կարգավորում, Երևան 2007թ.,թ.,
13. “Договорa о Евразийском экономическом союзе” (Подписан в г. Астане 29.05.2014)
14. Договор о создании единой таможенной территории и формировании Таможенного союза от 6 октября 2007 г.
…