Հատված
2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն ունի ինտեգրվել Մաքսային Միությանը: Այդ պահից սկսած սկսվեցին ՀՀ-ի՝ միությանն ինտեգրվելու հետ կապված խնդիրների լուծումը: ՄՄ-ին անդամակցությանը հաջորդեց 2014թ. մայիսի 29-ին ձևավորված Եվրասիական Տնտեսական Միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու աշխատանքերը: Արդյունքում, 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵԱՏՄ 4-րդ պաշտոնական անդամը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրպետությունից և Ղազախստանի Հանրապետությունից հետո:
ԵԱՏՄ-ն իրենից ներկայացնում է տնտեսական միություն, սակայն միության շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, սոցիալական, ֆինանսական, առողջապահական, բնապահպանական, մշակութային և այլ ոլորտներում: Այս իմաստով կարևորվում է ԵԱՏՄ-ի՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորի հետ ընդհանրապես և նրա անդամ պետությունների հետ մասնավորապես, հարաբերությունների ուսումնասիրումը և համագործակցության արդի վիճակի գնահատումը: Աշխատանքը նվիրված է հենց այդ հարցերի քննարկմանն ու ուսումնասիրմանը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միանալու հնարավոր արդյունքների վերլուծությունն ու քննարկումը:
Գրականության ցանկ
1. Համաձայնագիր ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին, 02.01.2015:
2. ՀՀ Կառավարության N 1772-Ն որոշում Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման փորձաքննության անցկացման կարգի հաստատման մասին.
3. ՀՀ կառավարության որոշում «ԱՊՀ երկրների համար ապրանքի ծագման երկրի որոշման համաձայնագրում փոփոխությունների իրականացնելու մասին» ընդունված 2013 թվականին
4. Ուժը կորցրած ՀՀ մաքսային օրնեսգիրք, 06.07.2000
5. ՀՀ օրենքը Մաքսային կարգավորման մասին, 17.12.2014
6. Մխիթարյան Լ., ՀՀ արտահանման և ներմուծման հարաբերակցության բարելավման՝ Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորթյունները, 2015-11:
7. Ա. Թավադյան, Ինտեգրացիոն գործընթացների իրական հնարավորությունները, «21-րդ ԴԱՐ» N 5, 2014:
8. Մ. Մելքումյան, Վ. Հակոբյան, Ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները ՀՀ−ում, «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» N 8−9, 2008:
9. Տ. Թորոսյան, Լ. Հարությունյան, Քաղաքական գործոնների ազդեցությունը անցումային երկրների տնտեսական ցուցանիշների վրա, Բանբեր Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, Եր., 2005, 2(5):
10. Белов А.П. Недобросовестная конкуренция в международной торговле. (Понятие. Правовая охрана) // Право и экономика. -2001. -№ 2.- С. 65.
…