Հատված
Ֆյուչերսային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է, որով կողմերից մեկը պարտավորվում է գնել, իսկ մյուսը` վաճառել որոշակի ծավալով ապրանք` սահմանված ժամկետում, սահմանված գնով: Ֆյուչերսային պայմանագրի պայմանները (ժամկետ, ծավալ) ստանդարտ են, ինչի արդյունքում ֆյուչերսը դասվում է բորսայական գործառնությունների շարքը: Բորսան ակտիվի յուրաքանչյուր տեսակի համար ինքն է մշակում պայմանագրի ստանդարտ պայմաններ: Սա ֆյուչերսի ամենաէական տարբերությունն է ֆորվարդային գործառնություններից: Արդյունքում` ֆյուչերսային պայմանագրերն ունեն բարձր իրացվելիություն, երկրորդային շուկա: Հետևաբար, ներդրողը վստահ է, որ ցանկացած պահին կարող է գնել կամ վաճառել ֆյուչերսային պայմանագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` փակել գրաված դիրքը, իրականացնելով հակադիր` օֆսեթային գործարք:
Գրականության ցանկ
- Արժեթղթերի շուկա ուսումնական ձեռնարկ, խմգ. Ա. Բ. Սալնազարյան, Երևան 2009թ.,
- Ֆինանսական ածանցյալներ ուսումնական ձեռնարկ, խմգ. Ա. Բ. Սալնազարյան, Երևան 2021թ.,
- Галянов В. А., Производные финансовыс инструменты – М.: Проспект, 2017.
- Халл Дж.К. Опционы, фьючерсы и другие производные финансовые инструменты (пер. с англ., под ред. Клюшина Д.А.) Изд. 6-е, 2008г. — М: ИД Вильямс, c. 107-108