Հատված
Դասը մանկավարժական գործընթացի բջիջն է։ Մանկավարժության նշանակալի մասը խտանում է դասի մեջ: Այն սովորողների կրթության, զարգացման և դաստիարակության խնդիրների լուծման համար պարբերաբար կիրառվող գործընթաց է, որոշակի ժամանակահատվածում ուսուցիչների հաստատուն կազմի և սովորողների գործունեության կազմակերպման ձև։ Դասի ընթացքում ամբողջական կարգով և միասնության պայմաններում ծավալվում են ուսուցչի և աշակերտների փոխկապակցված, իրար հաջորդող ու փոփոխվող փոխազդեցությունները: Այն սովորողների անձի զարգացման և ձևավորման հիմնական միջոցն է:
Գրականության ցանկ
- Ամիրջանյան Յու. Ա., Սահակյան Ա.Ս., Մանկավարժություն, Երևան, 2004:
- Այվազյան Հ., Դասի կառուցվածքային տարրերի կիրառումը հանրակրթական առարկաների օրվա պլանների կազմման գործընթացում, Երևան, 2014:
- Ասատրյան Լ. Թ. և ուրիշներ, Մանկավարժություն (ուսումանմեթոդական ձեռնարկ բուհերի համար ), Երևան, 2011:
- Բաբայան Գ. Աշխատանքային դաստիարակության կազմակերպումը արտադրական ուսուցման պրոցեսում, Երևան, 1987: