Հատված
Ներառական կրթության իրականացումն այսօր ամբողջ աշխարհում ամենահրատապ խնդիրներից մեկն է: Թեև խնդիրն արդիական է, սակայն դեռևս նախորդ դարում շատ մասնագետներ փորձել են սահմանել ներառականության հասկացությունը և գտնել այս ոլորտում խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակները: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ևս միացել է ներառական կրթությանն անցման քաղաքականությանը: Մեր պետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Ներառական կրթության կառավարումն բայց ապահովում է պետության և հասարակության միջև կապը: Կառավարման գործընթացում պիտի հաշվի առնել, որ գործ ունենք երեխաների հետ, որոնք շատ ավելի խոցելի են, քան չափահաս անձինք և պետք է ապահովել նրանց զարգացման համար այնպիսի պայմաններ, որոնք չեն առաջացնի հոգեբանական ծանր ու լուրջ խնդիրներ այս երեխաների համար:
Գրականության ցանկ
- ԵԱՀԿ, Հաշվետվություն. Հաշմանդամություն ունեցող անձնաց համար բարձրագույն կրթության ֆիզիկական ծրագրային մատչելիության, ինչպես նաև ակադեմիական ներառականության ուսումնասիրություն, «Ունիսոն»ՀԿ 2014:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում, մեթոդական ձեռնարկ մանկավարժների համար, Երևան, 2015:
- Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու ձեռնարկ, Երևան, 2013:
- …