Հատված
Յուրաքանչյուր երկրում զարգացած տնտեսության գրավականներից է համարվում ճկուն և մրցունակ տրանսպորտային համակարգի առկայությունն է, որի միջոցով հատկապես հնարավորություն է ստեղծվում ապահովել ներքին և միջպետական բեռնափոխադրումների աճող պահանջները: Համաշխարհային տնտեսության զարգացումը ստեղծում է բոլոր հնարավորությունները բեռնափոխադրումների ոլորտում այլընտրանքային հնարավորությունների բացահայտման, միջպետական համաձայնագրերի կնքմամբ տրանսպորտային փոխադրումների առավելությունների ձեռքբերման և ժամանակի ու տարածության կտրվածքով շահեկան դիրքեր գրավելու համար:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում տրանսպորտի տարբեր տեսակների օգտագործմամբ բեռնափոխադրումների կազմակերպման մեխանիզմներն անհնար է մեխանիկորեն տեղայնացնել մեկ այլ երկրում, ինչը կարող է ոչ միայն չարդարացվեց լինել, այլ հանգեցնել առավել բացասական հետևանքների: Խոսքը վերաբերում այն իրավիճակներին, որ երկրներից մի մասն ապահոված լինելով դեպի ծով ելքի հնարավորություններով՝ ստանում են առավելություններ մյուսների նկատմամբ: Կամ որոշ երկրներ գտնվում են միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ խաչմերուկներում և կարողանում են օգտագործել իրենց ցամաքային տրանսպորտի, ինչու չէ նաև օդային փոխադրումների (նաև տարանցիկ) առավելությունները:
Գրականության ցանկ
1. Շարժակազմ և գնացքների քարշարկում : Ուսումնական ձեռնարկ, Սարգսյան Վ. Ն., Ճարտարագետ 2013,
2. Օդային փոխադրումների կազմակերպում: Ուսումնական ձեռնարկ, Խաչատրյան Գ. Ա., Ճարտարագետ 2007,
3. Ավտոմոբիլային տրանսպորտի էկոլոգիական անվտանգությունը, Համբարձումյան Վ. Վ., Բուռնուսզյան Ս. Ա., Մեժռումյան Ռ. Ա., Հայրապետյան Վ. Ս., Աստղիկ գրատուն 2001,
4. Բեռնման-բեռնաթափման, փոխադրման աշխատանքների մեքենայացումը և ավտոմատացումը : Դասախոսությունների համառոտագրություն, Հակոբյան Գ., ՀՊՃՀ հրատարակություն, 2004թ.,
5. Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպում և կառավարում : Ուսումնական ձեռնարկ, Հովհաննիսյան Ա. Պ., Կրթության ազգային իֆստիտուտ, 2011թ.
6. Николаев Д.С. Транспорт в международных экономических отношениях. – М, 2006.
7. Кочетова С.Н. Транспорт во внешнеэкономических связях России. – М., 2006.
8. Дегтярева О.И., Полянова Т.Н., Саркисов С.В. Внешнеэкономическая деятельность. – Дело, 2007.
…