Հատված
Բարձրագույն դատական ատյանները պետության դատական համակարգի առանցքային օղակներից են, քանի որ կապված իրենց լիազորությունների շրջանակի հետ առանձին դերակատարություն ունեն օրինականության հաստատման գործընթացի վրա: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյաներ են համարվում ՀՀ Սահմանադրական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը, որոնք իրենց իրավասությունների շրջանակում ապահովում են արդարադատության իրականացումը:
Պետության բարձրագույն դատական ատյանների վրա օրենսդրությամբ դրվում են առանցքային պարտականություններ: ՀՀ բարձրագույն դատական ատյանների հիմնախնդիրների ուսումնասիրությունը պայմանավորված է ներկայումս ընթացող դատաիրավական բարեփոխումների հիմնական նպատակով, որ դատական համակարգը և դրա ինստիտուցիոնալ կառուցվածքը համապատասխանեն ու հավասարակշռեն հասարակության, նրա յուրաքանչյուր անդամի և արդարադատության շահերը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (27.11.2005), ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426:
3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք, ընդ. է՝ 21.02.2007, ուժի մեջ է մտել՝ 18.05.2007, ՀՕ-135-Ն, ՀՀՊՏ 2007.04.18/20(544) Հոդ.489:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ՀՕ-247, Ընդունված է: 17.06.1998, Ուժի մեջ է: 01.01.1999, ՀՀՊՏ 1998.09.09/20(53):
5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, ՀՕ-248, Ընդունված է: 01.07.1998, Ուժի մեջ է: 12.01.1999, ՀՀՊՏ 1998.09.21/22(55):
6. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք, ՀՕ-139-Ն, Ընդունված է: 05.12.2013, Ուժի մեջ է: 07.01.2014, ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.1:
7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ընդունվել է՝ 18.04.2003, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
8. Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք, (01.06.2006), ՀՕ-58-Ն:
9. Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենք, (03.04.2002), ՀՕ-320:
….