Հատված
Առաջարկի մեծության փոփոխությունը` կախված գնից, բնութագրվում է առաջարկի առաձգականությամբ: Առաջարկի փոփոխության չափը որոշվում է առաձգականության գործակցով, որը հաշվարկվում է որպես առաջարկի փոփոխության հարաբերություն գնի փոփոխությանը:
Առաջարկի առաձգականությունը որոշակիորեն տարբերվում է պահանջարկի առաձգականությունից, որովհետև պահանջարկը գնի փոփոխության նկատմամբ ավելի զգայունակ է և արագ է արձագանքում, քան առաջարկը: Այս առանձնահատկությունից կախված՝ առաջարկի առաձգականության ցուցանիշը գնահատելու համար կարևոր նշանակություն ունի ժամանակի գործոնը:
Գրականության ցանկ
- Ա. Հովհաննիսյան, Միկրոտնտեսագիտության հիմունքներ, Երևան 2020
- Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2018թ.
- Մ. Մելքումյան, Միկրոէկոնոմիկա, Երևան 2011.