Հատված
COVID-19 ճգնաժամի հաղթահարման՝ ՀՀ կառավարության ֆիսկալ ծրագիրը ունի մի շարք բացեր և՛ ծավալի, և՛ կառուցվածքի առումով: Նշված խնդիրներն ակնհայտ են միջազգային համադրումների և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի տեսանկյունից:
Հայաստանը համեմատելով հարևան երկրների հետ՝ կարող ենք արձանագրել, որ ֆիսկալ հակաճգնաժամային փաթեթի հարաբերական մեծությամբ (ՀՆԱ-ի 2.29 տոկոս) տարածաշրջանում զբաղեցնում է նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Թուրքիայից (ՀՆԱ-ի 2.1 տոկոս): Իրանում այս ցուցանիշը 14 տոկոս է, Վրաստանում՝ 4 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 3 տոկոս: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը կարող էր թիրախավորել ավելի բարձր ցուցանիշ՝ ձևավորելով առավել հավակնոտ հակաճգնաժամային փաթեթ:
Գրականության ցանկ
- Ավանեսյան Վ., հարցազրույց «CIVILNET» լրատվականին, 15.04.2020, https://bit.ly/2xAl6Qm, 17.04.2022
- Գաբրիելյան Վ., հարցազրույց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, 08.04.2020, https://bit.ly/3aTO0bG, 17.04.2022
- Եղիազարյան Ա., «Հայաստանի տնտեսության կառուցվածքային վերլուծությունը (հատվածային, զբաղվածության և եկամտային ասպեկտներ)», 21-րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ., էջ 42.
- Խաչատուրյան Վ., «ՀՀ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները և դրանց գնահատումը», Բանբեր ՀՊՏՀ 2019.3, էջ 66-67.
- Խաչիկյան Ս., Քթոյան Ա., Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, էջ 8.
- ՀՀ Սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ.
- …