Հատված
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ինչպես և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեության ընթացքում բախվում է տարբեր ռիսկային գործոնների հետ: «Ռիսկ / եկամուտ» մոտեցման և ռիսկի խորության բաշխման շրջանակներում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն կիրառում է ռիսկի գնահատման և նվազեցման տարբեր գործիքներ և մեթոդներ: Ռիսկը սահմանվում է որպես ապագա անբարենպաստ պատահարների անորոշություն: Այն արտահայտվում է բանկի գործունեության և ռազմավարական նպատակների իրականացման վրա ազդեցություն ունեցող պատահարների ի հայտ գալու հավանականության և հնարավոր վնասների միջոցով: Ռիսկերը, որոնց ենթարկված է կամ կարող է ենթարկվել բանկը, ներառում են ներքին և արտաքին հանգամանքներ, որոնք կարող են սպառնալ բանկի գործունեության անընդհատությանը կամ բացասական ազդեցություն ունենալ բանկի կապիտալի կամ շահույթի վրա:
Գրականության ցանկ
- Ա. Բայադյան, Ֆինանսական վերլուծություն, Երևան 2008թ.
- Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2003,
- Ա. Բայադյան, Ֆինանսական կայունության, գործարար ակտիվության և իրացվելիության գնահատման ցուցանիշներն ու դրանց հաշվարկման մեթոդները, 2008
- Ա. Բայադյան, Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը, Եր. Ասողիկ, 2002
- Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
- Բ. Ասատրյան, Բանկային գործ, Եր. 2004,
- …