Հատված
Աﬔրիաբանկը Հայաստանի դինաﬕկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում ՝ «Աﬔրիաբանկ» ՓԲԸ այսօր ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ավելի հաճախորդակենտրոն բանկ դառնալու նպատակով Աﬔրիաբանկը շարունակ զարգացնում է սպասարկման ուղիները` շեշտը դնելով թվայնացման վրա, ընդլայնելով թվային հնարավորությունները և մշակելով նոր պրոդուկտներ և լուծումներ հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները բավարարելու համար: