Հատված
Հայկական որմնանկարչության ուսումնասիրությունը, Ազգային պատկերասրահի որմնանկարչության սրահի առանձնահատկությունների բացահայտումը առնչվում է մեր մշակույթի ու ազգային արժեքների ընկալմանը և մշտապես արդիական հնչեղություն ունի: Տարիներ շարունակ հայ մտավորականների, պատմաբանների ու արվեստագետների կողմից հրատարակվել ու հրատարակվում են տարաբնույթ հոդվածներ ու գիտական աշխատություններ՝ նվիրված որմնանկարչությանը: Հայկական որմնանկարչության ամբողջական ուսումնասիրության և առկա հուշարձանների պահպանության ու նորոգման գործն այսօր չափազանց կարևոր խնդիր է հայ մշակույթի համար։ Այս հարցում հապաղումը կարող է անվերադարձ կորուստների հանգեցնել։ Անհրաժեշտ է համակարգված աշխատանք ծավալել երկու ուղղությամբ՝ գիտական ուսումնասիրություն և պահպանություն, որը ներառում է որմնանկարների ամրացման և վերականգնման աշխատանքը (ռեստավրացիա)։
Գրականության ցանկ
- Ակնարկներ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964, 326 էջ:
- Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973, 190 էջ:
- Հովհաննիսյան Կ., Էրեբունիի որմնանկարները, Երևան, 1973, 84 էջ:
- Ղաֆադարյան Կ., Երևան. Միջնադարյան հուշարձաններ, Երևան,1975, 249 էջ:
- Մաթևոսյան Կ., Որմնանկարչությունը Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևան, 1990, 65 էջ:
- Շահազիզ Ե., Հին Երևանը, Երևան, 2003, 272 էջ:
- Չօպանեան Ա., Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, Փարիզ, 1910, 128 էջ:
- …